Մարտի 29-ին Հայաստանի Ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ալբանիայի հավաքականին: Այս հանդիպումը մեր ընտրանու համար լինելու է որոշիչ. կամ մենք կորցնում ենք բոլոր հույսերը` հանդես գալու ֆրանսիական մարզադաշտերում, կամ շարունակում ենք պայքարել բաղձալի նպատակին հասնելու համար:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչը կազմ է հրավիրել 24 ֆուտբոլիստների: Շվեյցարացի մասնագետը լավ գիտակցում է, որ այս խաղում անգամ ոչ ոքի արդյունքը կլինի վերջինը՝ որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Եթե դիտարկենք հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, ապա վստահաբար կարելի է ասել, որ սա այս մրցափուլում մասնակցած ամենաուժեղ կազմն է լինելու: Կարծում եմ՝ Շալանդն այս խաղում պետք է ընտրի հարձակվողական մարտավարություն: Եթե ես լինեի Շալանդի փոխարեն, ալբանացիների դեմ կընտրեի հետևյալ կազմը.

Դարպասապահ
1.Ռոման Բրեզովսկի 

Պաշտպաններ 
2.Լևոն Հայրապետյան 
3.Ռոբերտ Արզումանյան
4.Գաել Անդոնյան
5.Տարոն Ոսկանյան

Կիսապաշտպաններ
6.Կառլեն Մկրտչյան
7.Արթուր Եդիգարյան
8.Արտյոմ Սիմոնյան
9.Հենրիխ Մխիթարյան
10.Գևորգ Ղազարյան

Հարձակվողներ
11.Յուրա Մովսիսյան

Խաղացողների համարներն ընտրել եմ պատահական:

Իմ կարծիքով՝ նման մեկնարկային կազմով մեր ընտրանին միանշանակ կհասնի դրական արդյունքի: Համենայն դեպս, նման հարձակվողական ոճի կիսապաշտպանների շնորհիվ մեր հարձակման գիծը, Յուրայի գլխավորությամբ, լարվածության մեջ կպահեն ալբանացիների դարպասապահ Էտրիտ Բերշիային:
Հաջողություն եմ մաղթում մեր ընտրանուն: ՀԱՂԹԱՆԱԿ.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել