Ես խորհուրդ կտայի այն մարդկանց, ովքեր լավ ու վատ ստատուսներ են գրում Իբր կամավոր հանձնված երիտասարդի մասին, թող զսպեն իրենց մտքի գոհարները: 
Նախ, ըստ տեսանյութի, որտեղ հանձնվում է և հարցազրույց է տալիս, դա քիչ թե շատ տարբերվում է նախորդներից, բայց շատ տիպիկ է Հակոբ Ինջիղուլյանի սցենարին: 
Անկեղծ ասած՝ շատ բան կարող եմ գրել թե պահվածքից, թե խոսածից, թե հանձնվելու պահից, բայց նախընտրում եմ դրանց մասին չխոսել: 
Երբ ես Հակոբ Ինջիղուլյանի գործով սկսեցի լրջորեն զբաղվել, շատ բան հասկացա ու հենց սկզբից բոլորին ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ երիտասարդի մասին ձեր ցանկացած սուտի բացահայտումները պահեք ձեզ: 
Ես վստահ եմ, որ Կարմիր խաչը կայցելի, և դեռ շատ պատկերացումներ կփոխվեն, իմ խնդրանքն է բոլոր լրատվամիջոցներին, մի՛ տարածեք հարցազրույց կոչվածը: Ինչպես նաև զսպեք ձեր ցանկացած կարծիք: Եթե կարող եք օգնել, օգնեք, եթե ոչ՝ մի խանգարեք:
Իմ խորին համոզմամբ՝ ՊՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի պարզաբանի իր համար... 
Շատերը երբեք չեն հասկանա՝ ինչ է եղել, ու եթե ճիշտ գործվի, հնարավոր է նաև ազատվի այդ տղան: Կարո՞ղ եք՝ ազատեք, հետո ձեր հարցերն ուղղեք: 
Ունենալով որոշակի փորձառություն՝ կարող եմ խորհուրդներով օգտակար լինել Անդրանիկի ընտանիքին: Սա բացառիկ դեպք է և պահանջում է հատուկ մոտեցում: 
Հ.Գ. Ես ուզում եմ, որ տղան վերադառնա Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել