Tert.am-ը գրում է.

Թուրքիայի առաջին ատոմակայանի բացումը հետաձգվում է:  Hurriyet-ը գրում է, որ ատոմակայանը դժվար թե հասցնեն ավարտին հասցնել մինչև 2022-ը, ինչպես ծրագրված էր:

Թուրքիայի առաջին ատոմակայանի բացման ժամկետի հետաձգումը աղբյուրը կապում է ռուսաստանցի գործընկերների հետ. համատեղ աշխատանքի վրա ազդել է Ռուսաստանի ֆինանսական վիճակը:

20 մլրդ ԱՄՆ դոլար գնահատվող նախագիծը, որն աղբյուրը «հավակնոտ» է անվանում, շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմը»: Վերջինս խոստացել էր հարավային Ակույու քաղաքում կառուցվող ատոմակայանի առաջին ռեակտորը շահագործման հանձնել 2019-ին: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է 4 ռեակտորի կառուցում` 1200 մեգավատ հզորությամբ: 

Թուրքիան գրեթե ամբողջությամբ ներմուծում է իր էլեկտրաէներգիան` դրա համար ծախսելով տարեկան 50 մլրդ ԱՄՆ դոլար գումար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել