Խելացի լինելու համար անհրաժեշտ է անընդհատ աշխատել, ջանք թափել ու մարզել ուղեղը։ Դա ամենօրյա աշխատանք է պահանջում, որի համար ներկայացնում ենք ահա այս 10 փոքրիկ խորհուրդները։
1 Խելացի օգտագործիր առցանց ժամանակդ: Ազատ ժամանակ համակարգչի առաջ նստելիս պարտադիր չէ սոցիալական ցանցերը ստուգել կամ էլ կենդանիների՝ տրամադրությունը բարձրացնող լուսանկարներ նայել։ Համացանցը սովորելու հրաշալի աղբյուր է, որտեղ կարելի է ցանկացած բան սովորել։ Բազմաթիվ հրաշալի ուսուցողական կայքեր կան, որոնք հնարավորություն են տալիս անվճար դասընթացների մասնակցել։ Համացանցում ամեն օր վատնած ազատ ժամանակդ անցկացրու ինչ-որ հետաքրքիր նոր բան սովորելով։
2 Գրի առ այն, ինչ սովորում ես: Պարտադիր չէ, որ նշումներդ ու գրառումներդ գեղեցիկ կամ երկար լինեն, սակայն սովորածիդ մասին նշումներ անելուն ամեն օր մի քանի րոպե տրամադրելն իր դրական ազդեցությունը կթողնի ուղեղի արդյունավետ աշխատանքի վրա։
3 Գրի առ արված գործերի ցանկը: Ուղեղի արդյունավետ աշխատանքի համար կարևոր գործոն է ինքնավսահությունը, այնպես որ խթանիր ինքնավստահությունդ՝ ոչ թե անելիքներիդ մասին գրելով, այլ գրի առնելով այն բաները, որոնք արդեն արել ես։
4 Գլուխկոտրուկներ լուծիր: Ամեն տեսակ գլուխկոտրուկներ լուծելը ոչ միայն զվարճալի ու հետաքրքիր զբաղմունք է, այլև օգտակար մարզանք ուղեղի աշխատաքի համար։ Այնպես որ՝ ժամանակ հատկացրու դրան։
5 Խելացի ընկերներ ձեռք բեր: Սեփական ինքնագնահատականի համար հնարավոր է փոքր ինչ դժվար լինի, սակայն քեզնից ավելի խելացի մարդկանց հետ շփվելը սովորելու ամենաարագ միջոցն է։
6 Շատ կարդա: Սա, թերևս, ամենահաճախ հանդիպող խորհուրդն է նրանց համար, ովքեր ցանկանում են մարզել իրենց ուղեղն ու միտքը։ Այն, թե կոնկրետ ինչ տեսակ տեքստեր են անհրաժեշտ կարդալ՝ գիտական, գեղարվեստական գրքեր, թե թերթեր ու ամսագրեր, միանշանակ ասել չի կարելի, սակայն մի բան հաստատ է՝ որքան շատ ու բազմազան, այնքան լավ։
7 Սովորածդ բացատրիր մյուսներին: «Եթե դու չես կարող պարզորեն բացատրել, նշանակում է՝ լավ չես հասկացել»,- Ալբերտ Էնշտեյն։ Որպեսզի վստահ լինես, որ սովորել ես այն, ինչ կարծում ես, թե սովորել ես, և որպեսզի վստահ լինես, որ ինֆորմացիան իսկապես պահպանվել է քո մտքում, փորձիր սովորեցնել կամ բացատրել այն մյուսներին։ Այսպես կարող ես վստահ լինել, որ իսկապես իմացածդ կպահպանվի հիշողության մեջ և, ինչու չէ, միաժամանակ ինչ-որ մեկին կօգնես ինչ-որ նոր բան իմանալ կամ սովորել։
8 Նոր ու պատահական մի բա արա: «Apple»-ի ապագա հիմնադիր Սթիվ Ջոբսը, քոլեջից դուրս մնալով, շատ ազատ ժամանակ ուներ ու որոշեց գեղագրության դասերի հաճախել։ Այդ ժամանակ անտեղի էր թվում նրա այդ քայլը, սակայն դիզայնի կարողություններն ու հմտություննները, որ նա սովորեց այնտեղ, հետագայում օգտագործեցին Mac-երի նախագծման մեջ։ Դու երբեք չգիտես, թե ինչն օգտակար կլինի ապագայում, դու պարզապես պետք է նոր բաներ փորձես ու սպասես՝ տեսնելու համար, թե ինչպես են դրանք հետագայում կապակցվում հետագա կենսափորձին։
9 Նոր լեզու սովորիր: Չէ, պարտադիր չէ, միանգամից նոր օտար լեզվի վարժ տիրապետել։ Դու կարող ես առանց շտապելու ինքնուրույն նոր օտար լեզու սովորել ու կրկին օգուտ քաղել մտքիդ ու ուղեղիդ զարգացման համար։ Լեզուներ սովորելու բազմաթիվ անվճար կայքեր կան, որոնք կարող են արդյունավետորեն ծառայել քեզ։
10 Ինքդ քեզ ազատ ժամանակ տուր՝ հանգստանալու համար: Ամեն ինչից զատ՝ մեր ուղեղը նաև հանգստանալու կարիք ունի՝ ստացած տեղեկատվությունը մշակելու համար։ Օրվա ընթացքում ժամանակ հատկացրու լռության մեջ մի քանի րոպե նստելու համար։ Փորձիր ժամանակ գտնել պարզապես հանգիստ մտածելու համար։