Asekose.am-ը գրում է․

Ժամեր առաջ ձեզ էինք ներկայացրել մի լուսանկար, որտեղից,կարծես, պարզ էր դառնում, որ երգիչ Էրիկը ծաղրում է Սոնա Շահգելդյանին:

Asekose.am-ի հետզրույցում Էրիկը հերքեց ասելով, որ նման բան չկա`հետո էլ խոստացավ «ջնջել»գրառումը, որպեսզի իբր, իր իսկ խոսքով, տարակարծությունների տեղիք չտա:Այնուհետև Էրիկը տարածեց իր և Սոնայի լուսանկարն ու մակագրեց. 
 «Շատ զզվելի է դարձել,երբ որոշ կայքեր փորձում են լայքեր հավաքել մերընկերության հաշվին։ Ես երբևիցե չեմ փորձել ծաղրել Սոնային, միշտ հիացել եմ նրաերգարվեստով, և նա իմ լավ ընկերներից մեկն  է։ Չեմ կարծում, որ իմ արած հումորիշուրջ արժե այդքան մանրանալ և երկարացնել, որովհետև ավելի կարևոր բաներիմասին կարելի է խոսել: Հ.Գ. Հավատացեք հիմա ես ու Սոնան ենք ծիծաղում»։

Asekose.am-ի թղթակիցը այս անգամ կապ հաստատեց երգչուհի Սոնա Շահգելդյանիհետ, ով առաջին անգամ էր լսում լուրը և «դժվար մտաբերեց» Էրիկ անունով երգչին,ինչից պարզ է դառնում, որ նա երգչի հետ միասին չէր կարող լինել.

«Առաջին անգամ եմ լսում այդ լուրը: Ի՞նչ Էրիկի մասին է խոսքը: Թող ծիծաղի իր ևիր արածների վրա: Ես պարզապես ուշադրություն չեմ դարձնում նմանատիպմարդկանց, ովքեր ինքնահաստատվում և PR են անում իմ հաշվին: Ես նրա կողքին չեմեղել, ինչ ընկերության մասին է խոսքը»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհին:

Իսկ Էրիկի` կայքերի մասին իրականում անհասցե գրառմանն ընդհանրապես չենքանդրադառնում` հնարավորություն տալով նրան կողմնորոշվել ու«լայքահավաքվել»…Ու մի քիչ էլ լրջություն ձեռք բերել ու սեփական «խոսքի»հանդեպ «տղամարդ» լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել