ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

1915թ. ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության 100 տարին: Ավելի քան 1.5 մլն. անմեղ մարդիկ զոհ դարձան միայն նրա համար, որ նրանք քրիստոնեություն էին դավանում և հայ էին: Այդ դաժանագին մեթոդների կիրառման և զարհուրելի սպանդի մասին խոսվում է արդեն 100 տարի, սակայն մինչ օրս Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն չի ճանաչվել և չի դատապարտվել: Ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ մինչ օրս այսօր շատ երկրների կառավարություններ չեն ցանկանում պարտավորություն վերցնել և դատապարտել ակնհայտ փաստը, ինչո՞ւ մեղավորը մինչ օրս պատիժ չի կրել: Պատասխանն ակնհայտ է, մարդկությունը շարժվում է ոչ թե արդարության, այլ սեփական շահի ճանապարհով: 
20-րդ դարասկզբին հայերի ցեղասպանության ընդունման և քննադատման փաստը համարվում էր առաջնային խնդիր համաշխարհային ասպարեզում: Այն կրում է ոչ միայն պատմական և քաղաքական բնույթ, այլ նաև իրավական, քանի որ ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկության դեմ գործած միջազգային հանցագործություն:

Ոչ մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա, իսկ հանցագործությունն ընդդեմ մարդկության չունի և չպետք է ունենա վաղեմության ժամկետ:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված՝ շուտով հանրությանը կներկայացնենք 
«ԱՐՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» պատմական ֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել