Tert.am-ը գրում է.

Մարտի 19-ին  ԼՂ  Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի սադրիչ հարձակման արդյունքում վիրավորված 4 զինծառայողներից երկուսի `շարքային Էդգար Մարտիրոսյանի և լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանի վիճակը, որոնք տեղափոխվել էին Մուրացանի կենտրոնական ԶՈՒ հոսպիտալ , շարունակում է մնալ կայուն ծանր:

Այս մասին  Tert.am-ին հայտնեցին   նշված հոսպիտալի  վերակենդանացման բաժանմունքից:

Հիշեցնենք,ո ր  շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել