Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ՀՀ սփյուռքին ուղղված կոչը խուճապի մատնված մարդու ելույթ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Հայ  Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

«Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության տարելիցը, այնքան շատանում է  այդ խուճապը, և այդ մարդը մի բան պիտի ասի նախ՝ իր հասարակությանը, ապա՝ աշխարհին »,- ասաց դաշնակցականը:

Վերջինիս խոսքով` թուրքական արխիվները «մաքրագործված են» տարիներ ընթացքում:

Հիշեցնենք, որ  Ռեջեփ Թայիփ Էրդողանն Օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացմանը`դիմելով  հայկական սփյուռքին ասել էր. «Սփյո՛ւռք, Հայաստանի՛ ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք: Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշավներ կազմակերպելով արդյունքի չեք հասնելու»:

Էրդողանը հայտարարել է, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները:

«Կուսակցական արխիվներ ընդհանրապես չկան,  և իրենց բոլոր արխիվները փակ են ու հիմա, երբ ասում է կբացենք`  դրանք վարչապետարանին կից արխիվներն են, բայց ռազմական արխիվները փակ են:  Բայց եթե բացեն էլ, մաքրագործված կլինեն»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա նկատեց, որ փակ են նաև թուրքական կադաստրի արխիվները, որոնց շնորհիվ կարող էին երևալ Ցեղասպանությունից առաջ հայերի գույքի ու ինչքի սեփականությունը:

Հիշեցնենք, որ   Tert.am-ի հետ զրույցում  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը  հայտնել էր, ո ր  թուրքական  կուսակցական  արխիվների առկայությունը  շատ կարևոր կարող էին,քանի որ  Հայոց ցեղասպանության իրականացման հրամանները   տրվել են  հիմնականում երիտթուրքերի կուսակցական խողովակներով:

Նա նաև հավելել էր, ո ր թուրքական արխիվներում տարիներ շարունակ հատուկ ծառայություններ են աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել