Կենտրոնական բանկն անիծում է տնտեսության հերը, շոյում է մայրիկին և աննկատ չի անցնում անգամ վերջինիս տիրոջ մոր նկատմամբ: Հասկանո՞ւմ են՝ ինչի է բերելու այդ կառույցի այս կեղտոտ դրամավարկային մանիպուլյացիոն քաղաքականությունը։ Հերիք եղավ արհեստական կուրս պահեք, արաաաաա: Թաքուն-թաքուն դոլարային ինտերվենցիաներ եք անում, որ ի՞նչ։ Չեք մտածո՞ւմ, որ արտահանումն ու արդյունաբերությունն արդեն կլինիկական մահ են տանում։ Բարձրացրեք դոլարի ու ռուբլու կուրսերը, որ գոնե ժողովրդի վիճակը մի քիչ թեթևանա: Երկրի տնտեսության 70 տոկոսն ապահովում է դրսից մասնավոր տրասֆերտները, չնչին քանակությամբ ապրանքների արտահանում ու օտարերկրյա կոպեկային կամ կարֆուրային ներդրումները: ԿԲ պրակտիկորեն զրկում է այս ամենից երկրին և շարժվում սեփական հայեցողությամբ ու մասնավոր բանկերի թելադրանքով: Եվ վերջապես որտեղի՞ց են տնտեսութան մեջ սրսկում այդ մանիպուլյատիվ արտարժույթները։ Իհարկե, երկրի ռեզերվուալ ֆոնդից նույնն է ասել պահուստային ֆոնդից, որ իրականում պետք է սպասարկվի բացառապես երկրի արտաքին պարտքերի փակմանը: Նման այլանդակ ու տականք դրամային քաղաքականությամբ ապրիլ 24-յան հյուրընկալություններից առաջ ԿԲ կոչեցյալն ուղղակի խոչընդոտում է նույնիսկ այնպիսի թերի զարգացած տնտեսական ճյուղերի, ինչպիսին է տուր-բիզնեսը, այն էլ ներգնաաա: ԱՄՈԹ ԿԲ-ին: 
ԷՍ ո՞վ են սրանք, արաաաաաաաաա։ Փակեք Կենտրոնական բանկ կոչեցյալն ու փոխարենն ուրիշ ավելի ազգանպաստ կենտրոնական մի բան բացեք, օրինակ, կենտրոնական քյաբաբնոց կամ կենտրոնական ավտոկայան, որտեղ դեպի Հայաստան կգան մեր հայրենակիցների ավտոբուսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել