Tesla Model S-ի նոր update-ը լրիվ կենտրոնացած ա նրա վրա, որ մեքենան, փաստացի, սահմանափակում չունենա լիցքավորման առումով: Update-ից հետո մեքենայի համակարգիչն ուղիղ կապ ա հաստատելու բոլոր Supercharger լիցքավորման կայանների հետ` իր ուղին էնպես դասավորելով, որ լիցքաթափման պարագայում մեքենան առավելագույնս մոտ լինի կայանին, իսկ եթե վարորդը որոշի շեղվել, զգուշացնի նրան այդ մասին: Բացի էդ, համակարգիչը կկարողանա իմանալ, թե որ կայաններն են զբաղված` մեքենան տանելով առավել ազատ կայաններով: Թարմացումը թույլ կտա հսկայական ճանապարհ անցնել` առանց սահմանափակման:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել