Ես համարում եմ, որ երեխեքը պիտի կռիվ անեն։ Չեմ ասում՝ կռվարար լինեն, բայց կռիվ անելու փորձ ունենան։ Որովհետև էդ բակային կռիվներում, երբեմն հաղթելով, երբեմն էլ քթին ուտելով՝ երեխեքը ստանում են կյանքի այնպիսի դասեր, որոնք այլ կերպ ուղղակի հնարավոր չէ ստանալ։ Էն պահը, որ քեզնից ուժեղի դեմ դուրս ես գալիս, ու դուխով քո էշն առաջ ես քշում, և այդ ուժեղը հասկանում է, որ ավելի լավ է քո հետ գլուխ չդնել, ու «զադնի է տալիս»։ Մյուս կողմից, կապտուկներիդ մզզոցը շատ արդյունավետ ձև է իրավիճակն ադեկվատ գնահատել սովորելու համար...

Հա, կռիվների ժամանակ դժբախտություններ էլ են լինում, անդառնալի կորուստներ էլ։ Բայց երեխեքին «բամբակի մեջ»՝ ջերմոցային բույսի պես մեծացնելն ընդհանուր առմամբ շատ ավելի վնաս է։ Սեփական ուժերով կոնֆլիկտներով անցնելու փորձի բացակայությունը հաշմանդամության պես բան է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել