Tert.am-ը գրում է․

Հերթական անգամ ադրբեջանական կողմը պրովոկացիաների է գնում՝ բանակցությունների խաղաղ գործընթացը խաթարելու համար: Անդրադառնալով երեկ տեղի ունեցած սահմանային միջադեպին՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։

Հիշեցնենք, որ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողությունների փորձերի հետևանքով զոհվել է ԼՂՀ ԶՈՒ երեք զինծառայող, չորսը՝ ծանր վիրավորվել:

Թե որն է ադրբեջանական կողմի հերթական ակտիվացման պատճառը, փոխնախարարը նշեց. «Պատճառները բոլորիս էլ հայտնի են»։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այս սադրանքների միջոցով աշխարհին ցույց տալու որևէ խնդիր չունի, պարզապես «հերթական հոգեվարքային գործողություններ է իրականացնում»:

Հարցին, թե միջազգային հանրությունն ինչո՞ւ կտրուկ չի արձագանքում ադրբեջանական սադրանքներին, փոխնախարարը խորհուրդ տվեց այդ հարցով միջազգային հանրությանը դիմել և հավելեց, որ պաշտպանության նախարարությունը ո՛չ միայն միջազգային հարթակներում տարբեր հարցեր է բարձրացնում, այլև՝ սահմանն է պաշտպանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել