100lives.com-ը գրում է.

Ո՞վ ստեղծեց ավտոմատ փոխանցման տուփը, ինչպե՞ս յոգուրտը տարածվեց որպես սիրելի կաթնամթերք, ո՞վ է Օբամայի ամենահայտնի նկարի հեղինակը և այլ հետաքրքիր փաստեր. դե, իհարկե, այս ամենի հետ հայերն ուղիղ կապ ունեն:

 

1. ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Եթե մեքենա վարելիս չեք սիրում ձեռքով կառավարել արագությունների փոխանցումը, ապա պիտի երախտապարտ լինեք հայ մի գյուտարարի, ով հեշտացրեց բոլորիս կյանքը՝ հնարելով ավտոմատ փոխանցման տուփը։ Ավտոմեքենան ամբողջությամբ վերափոխեց աշխարհը, իսկ ավտոմատ փոխանցման տուփը՝ ավտոմեքենան: Մեքենաշինության ոլորտի այս խոշորագույն նորամուծության հեղինակը հայազգի գյուտարար Օսկար Բենքերն է (Ասատուր Սարաֆյանը)։ 

 

2. RICE-A-RONI

20-րդ դարի Ամերիկայի ամենասիրված պատրաստի ուտեստներից մեկը՝ ռայսարոնին (Rice-a-Roni) ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Փայլածո Կապտանյանի բաղադրատոմսի հիման վրա։

3. ՅՈԳՈՒՐՏ

Հարյուրավոր համային երանգներ ունեցող առողջարար այս կաթնամթերքը՝ յոգուրտը, Միացյալ Նահանգներում տարածվել է Կոլոմբոսյան ընտանիքի և իրենց Colombo Yogurt բրենդի շնորհիվ: Ցեղասպանությունը վերապրած Կոլոմբոսյաններն սկզբում այս ապրանքանիշը կոչել էին հայկական անունով՝ մածուն, բայց ի վերջո փոխեցին այն յոգուրտի, որպեսզի ավելի ճանաչելի լինի Օսմանյան կայսրությունից եկած գաղթականությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել