Ինչպես ամեն ընտրությունից 3, 4 ամիս առաջ, այնպես էլ հիմա կրկին սկսել են լսվել <<օդ>>, թղթի վրա առկա, բայց գործնականում <<փուչիկ>> կուսակցությունների ներկայացուցիչների ձայները, որոնք հերթական անգամ հրացանավորի դեր են ստանձնելու ու սկսելու են աջ ու ձախ ժողովրդի աչքերի մեջ փոշու հնացած գնդակներ կրակել: Պարոնայք, եղբայրք, ձեր հոգուն մատաղ, տատս կասեր, հոգնել ենք ամեն 5 տարին մեկ նույն սերիան նայելուց, փոխեք: Այլապես նմանվում եք թթվի բանկայի պարունակության, որի կափարիչը 5 տարին մեկ թռնում է: Հետո եռացնում են, ու նորից պահածոյացնում, (զակատ են անում), մինչև հաջորդ ընտրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել