«Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո ողջ ռուսական վերնախավը լծվել է այդ երկրամասը ծաղկեցնելու գործին: Ֆինանսական բոլոր հոսքերն ուղղվում են այնտեղ: Ռուսաստանում աշխատող ու սեփական գործն ունեցող մեր հայրենակիցները, դժգոհելով Ռուսաստանի տնտեսական վիճակից ու իրենց բիզնեսների ծանր դրությունից, նշեցին, որ հիմա ամեն ինչ անում են, որ իրենց ներկայությունն ապահովեն Ղրիմի ֆինանսատնտեսական շուկայում: Սովորաբար այսպիսի դեպքերում հայերն արագ են կողմնորոշվում:

Բացառություն չէ նաև մեր զրուցակիցը, որ շինարարություն իրականացնող ընկերություններից մեկի ղեկավարն է: Նա պատմեց, որ այս պահին ամեն ինչ անում է, որ իր ընկերությունը տեղափոխի Ղրիմ, քանի որ գումարներն այնտեղ են «պտտվում»: «Դրիմը դառնալու է ռուսաստանի Լաս Վեգասը»,- նկատեց հայ գործարարը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել