Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայի մասին Մինսկի պայմանագրերի ձախողման հարցով: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի տեղեակացրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` Ռուսաստանի նախաձեռնությամբ փակ ձևաչափով քննարկում է Մինսկի համաձայնագրերի իրականացման համալիր միջոցառումների    ձախողման հարցը», - ասել է Զայցևը:

«Նորմանդական քառյակի»` փետրվարի 12-ին կայացած բանակցություններն անցկացվել էին Դոնբասում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին, ինչը հրահրվել էր ուկրաիանացի ուժայինների կողմից, որոնք գրոհել էին անջատողականների դիրքերը: Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպման ավարտին  համալիր միջոցառումներ էին ընդունվել, որոնք ենթադրում էին փետրվարի 15-ից հրադադարի հաստատում Դոնբասում, ծանր սպառազինման դուրս բերում և անվտանգության գոտու ստեղծում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել