yerevan_protestԱմբողջ լրահոսը գրավել է անմոռուկը, ընդդիմության վերլուծություն-քննադատությունը, Գագիկ Ծառուկյանի հետդեպրեսիվ վիճակը, քրեածին ռազբորկաները, Քիմ Քարդաշյանի կուրծքը: Անմոռուկը դոշներին խփած ցեղասպանության համար կուրծքները ծեծողներն ավելի լավ կանեին՝ մեկնաբանեին վիճակագրությունը՝

Արտագաղթ՝

2008թ. – 23,059 մարդ,
2009թ. – 24,978 մարդ,
2010թ. – 46,486 մարդ,
2011թ. – 43,820 մարդ, 
2012թ. – 42,784 մարդ,
2013թ. – 41,800 մարդ,
2014թ. – 41,235 մարդ:

Պետական պարտք՝

2009թ. – 2966.677 մլն դոլար
2010թ. – 3299.021 մլն դոլար
2011թ. – 3568.197 մլն դոլար
2012թ. – 3738.3 դոլար մլն. դոլար
2013թ. – 3889.764 մլն դոլար
2014թ. – 3909.423 մլն դոլար:

Տնտեսական կատարյալ լճացում, ապագայի վերաբերյալ ոչ մի հավատ: Ենթադրենք Օբաման արտաբերեց «Ցեղասպանություն» բառը, ենթադրենք Պուտինն ու Սարկոզին ծնկաչոք ողբացին Ծիծեռնակաբերդում, ենթադրենք Թուրքիան էլ ճանաչեց Ցեղասպանությունն ու վերադարձրեց Արևմտյան Հայաստանը՝ 15 մլն թուրք-քուրդ բնակչությամբ: Իմա՞ստը, եթե մարդիկ սովից էվակուացվում են երկրից՝ Ցեղասպանության տարիներին պարտադրված պանդուխտների թվին համադրելի թվերով, սեփական երեխայի գլուխը ջարդում են ուրաքով ու ինքնահրկիզվում, նետվում են կամրջից, եթե Հայաստանը դատարկվում է, եթե այս փոքր կտոր հողը խելքի չենք բերում, եթե Նաիրիտը վերջնականապես ռասկուլաչիտ է արվում, 1,700 մարդ առանց աշխատանքի ու աշխատավարձի փողոց է նետվում, եթե դեպի ՌԴ արտագաղթի հեշտացումը պետական մակարդակով որպես ավետիս է հրամցվում…… Ե՞րբ է վերջին անգամ խոշոր տնտեսական ծրագիր իրականացվել երկրում, ե՞րբ են վերջին անգամ մեծ թվով աշխատատեղեր ստեղծվել մեր երկրում:

Իսկ թշնամին տեսնում է, թե ինչպես է քաղցկեղը կեղեքում երկիրը, ինչպես են ուժերը լքում նրան ու բզբզում է՝ սպասելով հարմար պահին:

Կոչեր են հնչում, որ պետք չէ հավատալ ազեռբառանական քարոզչությանը, համաձայն որի 20 զինվոր է այսօր սպանվել: Ուզում եմ չհավատալ: Բայց նոխկանք եմ ապրում այն ցավազրկող դեղից, թե իբր 20-40 ազեռ ա սպանվել... Դա մեր տղերքի կորուստը չի կոմպենսացնում ու, ինչպես ժամանակն է ցույց տալիս, դա չի զսպում թշնամուն հետագա դիվերսիաների գայթակղությունից:

Ցավում եմ մեր զինվորների համար և ցավակցում եմ տղաների հարազատներին, ընկերներին և բարեկամներին: Կարծում եմ՝ Ցեղասպանության ճանաչումից ոչ պակաս արդիական է նոր ցեղասպանության և հայրենազրկման կանխարգելումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել