ArmNews հեռուստաընկերության ընդամենը շաբաթներ առաջ մեկնարկած նոր եթերաշրջանն առանց սկանդալների չանցավ։ «Երեկոյան Երևան» թոք շոուի հերթական հյուրը «Ջամբո» կենդանաբանական այգու տնօրեն Արտեմ Վարդանյանն էր, ով իր հետ նկարահանման էր բերել կապիկ և թութակ։ Ուղիղ եթերում հեռարձակվող շոուի ժամանակ հանկարծ պարզվում է, որ հաղորդավարուհիներից մեկը՝ Դիանա Մալենկոն, օրնիտոֆոբիա ունի՝ վախենում է թռչուններից։ Նա սարսափահար է լինում՝ իրեն մոտեցող թութակին տեսնելով ու վեր է թռչում տեղից։ Շարունակությունը դիտեք ինքներդ։ Ի դեպ, եթերը դեռ չի ավարտվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել