Ցեղասպանության հարյուրամյակ… Ինչու հարյուրամյակ, եթե ոչ ամենամյակ… Ցավալի փաստ է, բայց արդեն 20 տարուց ավել է, ինչ հայ ժողովուրդը կարող է ամեն տարի սգալ նախորդ տարվա ցեղասպանությունը… Եվ ոլորովին պարտադիր չէ, որ թուրքն իր կեռ յաթաղանով գլխատի հային, որ համարվի ցեղասպանություն… Հայությունը գլխատվում է ներսից, գլխատվում է սեփական իշխանությունների կողմից, և դուք դեռ դա ցեղասպանություն չեք համարում… Գլխատվում է արվեստագետը, գլխատվում է գիտնականը, գլխատվում է մանկավարժը, գլխատվում է հայ շինարարն ու գյուղացին, որոնք օրվա հացի, հասարակ գոյատևման, համար դառնում են պանդուխտ… Եվ դուք խոսում եք հարյուրամյակի մասին… Ցեղասպանություն չի էն, որ նախարարի լակոտը կարա մարդ սպանի ու ազատ ֆռֆռա, ցեղասպանություն չի էն, որ նախարարը կարա Գառնին ու Զվարթնոցն արենդով տա, ցեղասպանություն չի էն, որ մարդասպանները մաղարիչներով շարունակեն պաշտոններ զբաղեցնել, ցեղասպանություն չի էն, որ անգրագետները վխտում են գիտնականների, դասախոսների ու ուսուցիչների (էլ չեմ ասում պաշտոնյաների) շարքերում, ցեղասպանություն չի էն, որ «մեծարգո նախարարը» կրթօջախը վերածեց խոշոր դրամապանակի, ցեղասպանություն չի էն, որ աշխատանքի կարող են անցնել միայն լավ կազմվածքով, բարետես արտաքինով ու ժամը 6-ից հետո ազատ աղջիկները, ցեղասպանություն չի էն, որ ժողովրդի մեկ երրորդն աղքատ ա, ցեղասպանություն չի էն, որ 2008-2014թթ գրանցվել է 264162 հայի արտագաղթ (2008թ. - 23059 մարդ, 2009թ. - 24978 մարդ, 2010թ. - 46486 մարդ, 2011թ. - 43820 մարդ, 2012թ. - 42784 մարդ, 2013թ. - 41800 մարդ, 2014թ. - 41235 մարդ)… Եվ սա արտագաղթ չէ, սա բռնագաղթ է, բռնագաղթ բառիս ամենախոր իմաստով, ուղղակի ի տարբերություն 1915թ-ի՝ այսօր բռնագաղթը երիտթուրքերի փոխարեն իրականացնում են իշխանությունները (վերջիններիս ազգությունը հայտնի չէ, դրա համար չեմ նշում՝ ինչ ազգից են), ճիշտ է, յաթաղանով չեն իրականացնում, այլ իրենց «գրագետ» տնտեսական քաղաքականությամբ, բայց բոլոր դեպքերում գաղթը մնում է գաղթ… Ավելի լավ է ցեղասպանությունների շարքը չշարունակեմ, քանզի նրանք շաաաաատ շատ են… Ուղղակի մի բան եմ ուզում, որ ՉՑԵՂԱՍՊԱՆԵՔ մեզ` հայերիս, և հայն ապրի, արարի ու բազմանա իր հայրենիքում, իսկ դուք բազմանաք կամ ավելի լավ ա վերանաք ձեր հայրենիքում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել