Tert.am-ը գրում է.

ԵՊՀ-ում պայթուցիկ որևէ սարք չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ է եղել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից: Փրկարարները և ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները տարածքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.00-ին տեղեկություն էր ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են տարահանում (2200 աշխատակից և ուսանողներ):

Ինչպես տեղեկացրին նախարարությունից համապատասխան մարմինները գործի քննություն կսկսեն՝ հայտնաբերելու կեղծ ահազանգողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել