Երեկ համացանցում լայն տարածում գտավ ինչպիսին էր «6-րդ զգայարանի» կախարդ Գաբրիելը տարիներ առաջ, երբ Գարիկն ու Գլումովը նրա վրա «կայֆավատ» էին լինում վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Գաբրիել Փանյանն ուժերն է փորձում «Շանթ» հեռուստաընկերության «X Factor» նախագծում։

BlogNews.am-ի հետ զրույցում Գաբրիելն ասաց, որ երաժշտությամբ զբաղվում է մոտ տասը տարի։ «Դա էքսպերիմենտ էր, որպեսզի տեսնենք, թե ինչ կստացվի Հայաստանում։ Ես ինքս ստեղծագործում, ինքս էլ կատարում եմ և աշխատում եմ Ռուսաստանում՝ Մոսվայում և Սանկտ Պետերբուրգում»,- ասաց նա, սակայն չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ որտեղ է աշխատում։ Ըստ Գաբրիելի՝ դա իր համար ոչ թե կարիերա է, այլ հոբբի։ Նա նշեց, որ հաջորդ ամիս մենահամերգ է ունենալու Երևանում, թեև առայժմ հստակ չգիտի, թե որտեղ է այն լինելու։

Հարցին՝ ժյուրիի պահվածքից դժգոհություններ ունի՞, Գաբրիելն արձագանքեց, որ դա անցած բան է, և այժմ նպատակահարմար չի գտնում կրկին խոսել այդ մասին։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ ոչ ոք ոչ ոքի վրա «կայֆավատ» չի եղել։ «Ժյուրիի մեջ նստած էին մարդիկ, ովքեր վերաբերում են մեր էստրադային այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, թող հետո էլ էդպես վերաբերվեն։ Մեր էստրադան «ниже плинтуса» վիճակում է,- ասաց նա և հավելեց,- ոչ մի կայֆավատ չի եղել, ժյուրին ինձ շատ ադեկվատ է վերաբերվել, ուղղակի մենք մի փոքր չենք հասկացել իրար, ինչը կատարման ոճերի տարբերության արդյունք է»։

Գաբրիելի խոսքով՝ ժյուրիի մեջ կա 2 անձնավորություն, որոնք իրեն մոտ մարդիկ են, սակայն նա չնշեց, թե ովքեր են այդ երկուսը։

«Ով որ գրել ա, որ իմ վրա կայֆավատ են լինում, էշ ա։ Հայտնի խոսք կա՝ եթե մարդու մասին խոսում են, ուրեմն նա կենդանի է, եթե նրա մասին չեն խոսում, նշանակում է՝ նա մահացել է։ Կարող է հեղինակն այլ հոլովակներ էլ հավաքի, ես կդիտեմ»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս էքստրասենսը չէր կանխատեսել, որ իրեն ասելու են ոչ, նա պատասխանեց. «Իմ ապագան ինձ քիչ է հետաքրքրում, ես ապրում եմ այսօրվա համար։ Ինձ մոտ եկած բոլոր մարդկանց ես զգուշացնում եմ, որ ապագան իմանալ չարժե։ Այնպես որ, շոկային ինչ-որ բան չկա էստեղ»։

Ի դեպ, նշենք, որ Եգոր Գլումովը մասնակցել է «Վեցերորդ զգայարանին» և հիշել է Գաբրիելին։ Նրա խոսքով՝ մնացածը հեռուստադիտողները կարող են տեսնել եթերում։

 Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել