1. Քո հանդեպ ափսոսանքի զգացումը: Մարդիկ անձամբ են ստեղծում աղքատության տրամադրություն և կարծում են, որ հարուստ լինելը իրենց համար չէ: Մեկը ափսոսում է այն բանի համար, որ կին է ծնվել, քանի որ տղամարդիկ ավելի շատ հնարավարություններ ունեն, մեկ ուրիշը ափսոսում է, որ այն կառուցվածքի համար, որ ունի, ինչ-որ մեկը թերագնահատում է իր հասակը, ազգությունը, մաշկի գույնը, կրոնը, մյուսները այն բանի համար, որ դեռ չեն ամուսնացել, մուսները նրա համար որ ամուսնացած են: Երիտասարդները իրենց դժբախտությունները բացատրում են փորձի պակասով, իսկ մեծահասակները իրենց տարիքով: Ինչպես եք կարծում, եթե մարդը խղճում է իրեն ինչ-որ բանի համար և ամբողջ օրը մտածում է այդ մասին, ինչպես կվարվեն մարդիկ իրենց հանդեպ? Ինքն իրեն խղճալը ճանապարհ է դեպի անհաջողությունները:

2. Գծուծություն: Զեղչերի մշտական փնտրտուքների մեջ գտնվելը , իրենց երեխաների կրթության համար վճարել չցանկանալը, իրենց աշխատակիցներին որքան հնարավոր է ցածր աշխատավարձով աշխատեցնելը արդեն իսկ գծուծ ու աղքատ մարդու տպավորություն է ստեղծում: Ամեն ոլորտում տնտեսելը իմաստության նշան չէ: Նման մարդիկ ի վերջո աղքատ են դառնում:

3. Այնպիսի գործերով զբաղվելը, որը դուք ատում եք: Մեկը ատում է ամաններ լվանալը,, մյուսը չի սիրում շան հետ զբոսնել: Աղքատությունից խուսափելու ամենակարևոր պայմաններից մեկը`չսիրած աշխատանքից խուսափելն է: Մարդիկ պետք է անեն այն, ինչը իրենց հաճույք է պատճառում: Միայն այդ դեպքում դուք հիանալի արդյունքի կհասնեք:

4. Հաջողության չափումը փողերով: Աղքատ մարդը համոզված է, որ գումար ունենալու դեպքում նա երջանիկ կդառնա: Միայն որոշակի գումարը նրան հնարավորություն կտա հագնել դիզայներական հագուստ, ունենալ գեղեցիկ շուն, ճանապարհորդել, ամուսնուց անկախություն ձեռք բերել: Բայց փորձը ցույց է տալիս, որ փողի հետ երջանկությունը այդպես էլ չի գալիս: Խելացի մարդիկ երջանկությունը չափում են ոչ թե փողով, այլ ավելի կարևոր բաներով:

5. Չափից դուրս գումարի վատնումը: Կրեդիտ քարտերը և բանկի ժպտացող աշխատակիցները կօգնեն քեզ հայտնվել վարկերի մեջ: Քանի որ մարդիկ չեն ուզում դառնալ և չեն ուզում հասկանալ օգտակար կրեդիտների առանձնահատկությունը`սեփական բիզնեսը զարգացնելու համար:

6. Վայրկենական օգուտի ընտրություն: Ամեն ինչ միանգամից ու մաքսիմալ արդյունքերով ստանալու ցանկությունը բնորոշ է աղքատ մարդկանց: Նրանք չեն հասկանում, որ միջին աշխատավարձով տեղավորվելով կազմակերպությունում աշխատանքի, կարող են մի քանի տարի անց հասնել ավելի մեծ հաջողությունների , քան ուշադրություն դարձնել միայն նրա, վրա, թե որքան կստանան ամեն ամիս:

7. Նվնվալ - Կյանքը բա՞րդ է: ՈՒղղակի սարսափելի՞: Շուրջ բոլորդ հանցագործություններ են, կոռուպցիա և ձեզ ճանապարհ չկա դեպի հաջողությունը: Այս ամենի հետ համաձյան է յուրաքանչյուր անհաջողակ: Գտեք յուրօրինակ մեթոդներ շրջապատի անհաջողությունների դեմ պայքարելու համար:

8. Քեզ ուրիշների հետ համեմատելը: Մեկը մտածում է, որ նա լավն է իր համադասարանցիներից: Մյուսը մռածում է, որ ավելի խելացի է քան իր ընկերը և այդպես շարունակ: Մտածեք այն բանի շուրջ, թե արդյոք պետք է դա ձեզ. պետք է, որ արտաքին աշխարհը այդքան մեծ ազդեցություն ունենա ձեզ վրա:

9. Հարստության չափումը փողերով: Իրական հարուստ մարդիկ գիտեն նույնիսկ դատարկ տեղից փող ստանալու ձևը, կազմակերպել բիզնեսի նոր ձևեր և դրանից եկամուտ ստանալ: Բայց իրական հաջողակ ու երջանիկ մարդը կախված չէ սեփական փողերի պարկի մեծությունից:

10. Ինքդ քեզ ընտանիքից մեկուսացնես: Հիանալի անհաջողակներ ստացվում է նրանցից, ովքեր մեկուսանում են իրենք իրենց ընտանիքներից: Նրանք չեն հասկանում, որ ընտանիքը ներքին աջակցության հիանալի միջոց է: Որ ընտանիքին կարելի է դիմել ցանկացած հարցով: Միայն մտերիմների սերն է ունակ ոտքի կանգնեցնել մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել