Լավ, վերջին շրջանում ակնհայտ երևում է, որ մեր ազգաբնակչությունը սուգն ուրախությունից տարբերելու ունակությունից զուրկ է:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան է ընտրվել անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոս` «Հիշում եմ և պահանջում», սակայն, մեր բիզնես գիգանտներն առաջին օրվանից սկսեցին մեզ զարմացնել իրենց մտքի երևակայության թռիքներով:
Անմոռուկներով գլխարկներ, վերնաշապիկներ, հեռախոսների համար կպչուն լոգոտիպներ և այլն: 
Ընկերներ, դուք լրի՞վ եք գժվել, թե՞ 50/50:


Ի՞նչ է նշանակում անմոռուկ լոգոտիպով վզկապներ, երևի պատրաստվում եք Ապրիլի 24-ին ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ սպիտակ կոստյումով և վերոհիշյալ վզկապով:
Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, ասենք օրինակ՝ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունն ինչպե՞ս կընդունի ձեզ, միանշանակ ՉԵՔ պատկերացնում, նրանք ձեզ ոչ թե կողջունեն, այլ թուքումուր կտան ձեր երեսին, որ դուք սուգը շփոթել եք ուրախության հետ և լացակումած, կիսաԳԱՂՋՈՏ աչքերով, էլ չեմ ասում՝ երկարաճիտ կոշիկներով, Ծիծեռնակաբերդի ճանապարհին սելֆիներ անելով, գնում եք` մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու:
Այս թոհուբոհից անմասն չմնացին նաև դպրոցները, իսկ ավելի ճիշտ՝ տնօրենները և ուսուցիչները, ովքեր ամեն գնով ցանկանում էին և ինչու չէ նաև ցանկանում են շահել ԿԳ նախարարի ուշադրությունը, արժանանալ նրա հարգանքին, բայց, ստացվեց լրիվ հակառակը: Ամեն օր աշակերտների պարտադրում են, որ նրանք թղթե անմոռուկներ պատրաստեն, որպեսզի Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բաժանվեն համաքաղաքացիներին և արտերկրից ժամանած հյուրերին:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել