«Կներեք, բայց Դուք անտաղանդ եք։ Թողեք Ձեր ներկա մասնագիտությունը և սկսեք նոր ոլորտի փնտրտուքներ»։
«Անտաղանդ», «անհույս», «ոչ հեռանկարային». ինչպիսի որակավորում ասես չեն տալիս նրանց, ովքեր կյանքին նայում են իրենց տեսանկյունից։ Այսպես է ստեղծված աշխարհը. եթե ցանկանում եք փոխել այն, միշտ կհայտնվի մեկը, ով դեմ կլինի։
Ահա մի քանի հանճարներ՝
Ֆյոդոր Շալյապին
Ֆյոդոր Շալյապինը և իր մտերիմ ընկերը՝ Ալեքսեյ Պեշկովը, հայտնվեցին գրեթե անեկդոտային իրավիճակի մեջ։ Խեղճ ուսանողները որոշեցին ստուգել իրենց նյութական դիրքը և սկսեցին աշխատանք փնտրել նախ երգչախմբում, ապա՝ որպես ամսագրում լրագրող։ Պարադոքսայինն այն էր, որ Պեշկովին երգչախումբ ընդունեցին՝ մերժելով լրագրողի տեղը, իսկ Շալյապինի դեպքում եղավ հակառակը՝ գրականագիտական տաղանդ հայտնաբերեցին, սակայն երաժշտության հետ կապ չգտան։ Բարեբախտաբար, կյանքն ամեն ինչ իր տեղը դրեց, և հետագայում աշխարհն ունեցավ հանճարեղ գրողի՝ Գորկովին և հանճարեղ երաժշտի՝ Շալյապինին։
Վլադիմիր Նաբոկով
1916թ. Վ. Նաբոկովն իր գումարով հրատարակեց բանաստեղծական հավաքածու։ Բոլոր 67 բանաստեղծությունները քննադատվեցին։ Նաբոկովն այդ քննադատություները համարեց արդար, սակայն ստեղծագործելուց չհրաժարվեց։ Ի միջի այլոց, այս հավաքածուն միակն էր, որը նրա կյանքի ընթացքում հրատարակվեց։
Ֆաինա Ռանևսկայա
1992թ. Ֆաինա Ռանևսկայան ամերիկյան հանրագիտարանի՝ «Who is who»-ի խմբագրության խորհրդի կողմից ճանաչվեց 20-րդ դարի 20 ակնառու դերասանուհիներից մեկը։ Դժվար է հավատալ, որ մոսկովյան թատրոններից մեկում ընդունվելու ժամանակ նրան «բացարձակապես անտաղանդ» անվանեցին։
Վոլտ Դիսնեյ
Միքի Մաուսի և Սպիտակաձյունիկի «հայրը»՝ հոլիվուդյան կինոստուդիաներից մեկի սեփականատեր, միլիարդատեր և բազմաթիվ մուլտիպլիկացիոն կերպարների հեղինակ Վոլտ Դիսնեյը, ոչ միշտ է այսքան հաջողակ եղել։ Կարիերայի սկզբում նրան ընդունեցին մի խմբագրությունում՝ որպես ծաղրանկարիչ, սակայն նրան շուտով հեռացրեցին «նկարելու տաղանդ և երևակայություն չունենալու» պատճառով։
Սթիվեն Սպիլբերգ
Հանրաճանաչ ռեժիսորն «անտաղանդ» լինելու պատճառով ֆիլմի ֆակուլտետ չընդունվեց։ Սակայն Սպիլբերգն այդքան հեշտությամբ չնահանջեց։ Երիտասարդը միանգամից գնաց Universal, որտեղ ցուցադրեց իր 20 րոպեանոց ֆիլմը՝ «Amblin»-ը։ Ընկերությունը նրա հետ միանգամից պայմանագիր կնքեց։
Ալբերտ Էյնշտեյն
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը մինչև չորս տարեկանը չէր խոսում, իսկ դպրոցում նրա համար ամենաբարդ առարկան... ֆիզիկան էր։ Չնայած ուսուցիչն ասում էր «այս անտաղանդից ոչ մի բան դուրս չի գա», չնայած նա ընդունելության քննությունների ժամանակ «երկուս» էր ստանում, երիտասարդը, միևնույն է, հավատում էր իր յուրօրինակությանը։ Շրջապատի չհասկանալու մեջ ոչ մի արտառոց բան չկար, քանի որ ըստ գիտնականի` ամբողջ աշխարհում իր տեսությունը միայն 20 հոգի էին հասկանում։
Ջուզեպպե Վերդի
1832թ. Միլանի կոնսերվատորիայում հայտնվեց բոլորին անհայտ կոմպոզիտոր, ով տնօրենին համոզեց իր ստեղծագործությունը լսել։ Ի պատասխան դրան՝ երիտասարդը լսեց հետևյալ կոպիտ արտահայտությունը՝ «Մոռացեք կոնսերվատորիայի մասին։ Եթե այդքան շատ եք ցանկանում զբաղվել երաժշտությամբ, քաղաքային երաժիշտներից մեկին ընտրեք որպես Ձեր ուսուցիչ»։ Տարիներ հետո հենց Միլանի այդ կոնսերվատորիան էլ պայքարում էր, որ այն Ջուզեպպեի անունով կոչվի։
Լյուդվիգ վան Բեթհովեն
Բեթհովենը, չհասցնելով անգամ 6 տար սովորել, իր ուսուցչի կողմից ստացավ «անհույս» որակավորումը։
«Բացառել։ Չի կարելի թողնել»
Ժամանակակիցների վկայմամբ Նյուտոնն այնքան վատ էր սովորում, որ դասախոսները կարծում էին, որ նա «հույսեր չի ներշնչում»։ Դմիտրի Մենդելեևը Պետերբուրգյան համալսարանում ձախողեց քննությունները և, ավելի լավ պատրաստվելով, ընդունվեց մանկավարժական համալսարան։ Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Զբաղվեք Ձեր սիրած գործով, հավատացեք Ձեր ուժերին և կասկածի տակ մի՛ առեք Ձեր հնարավորությունները։