Չինգիզ խան (Թիմուչին): Ինձ դեռ վաղ մանկուց ծերերը շատ են պատմել, որ արյունարբու բռնակալը եղել է Հայաստանում և հերթական ասպատակություններից հետո իր դստեր ու հրոսակների հետ միասին հարուստ ավարով անցել է Միափորի (Մրղուզ 2993 մ.) լեռներով, որտեղ, ծանր ջերմության մեջ ընկնելով, մահացել է բռնակալի դուստրը: Չինգիզ խանը, պատմության համաձայն, այստեղ զավթած ավարից կառուցել է տալիս ամբողջությամբ ոսկուց և այլ ազնիվ մետաղներից պատրաստված դագաղ, ուր բազմաթիվ գերված գեղանի կանանց հետ հողին է հանձնել իր դստերը.... Գիտնականները կարծում են, որ պետք է վերջնական կերպով պարզեն այս արծարծված դեպքի իսկությունը.... Ավելին ասեմ, խորհրդային շրջանում որոշ պատմաբաններ և հնագետներ փորձել են Միափորի լեռներում համապատասխան պեղումներ և ուսումնասիրություններ կատարել, սակայն վերջիներիս ջանքերն անցել են ապարդյուն, առանց որևիցե արդյունքի: Հետևաբար դեռ ամեն ինչ դեռ առջևում է: Ավելին ասեմ, իմ լուսահոգի հնագիտության դասախոս, պատմ. գիտությունների թեկնածու Վարշամ Ավետյանը կիսում էր իմ վարկածի իրողությունը: Դա, ըստ երևույթին, եղել է արյունռուշտ տիրակալի՝ դեպի Ատրպատական արշավից վերադարձից հետո:

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան՝ Գեղարքունյաց թեմի Շորժայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել