Երգահան Ռիչարդ Մադլենյանի և սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանի բաժանվելու մասին լուրերից հետո խոսակցություններ են տարածվել, որ երգահանի նոր ընտրյալը դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է։ Խոսակցությունների իսկությունը պարզելու համար զրուցեցինք նրանց հետ, երկուսն էլ հերքեցին, որ միասին են:
«Ագնեսան իմ շատ լավ ընկերն է, այդքան բան։ Ես իմ ընկերների հետ հաճախ եմ հանդիպում և լինում տարբեր տեղերում։ Որպես կին՝ նա է մնացել ինձ լավ ընկեր, եթե բոլորից միայն նա է մնացել, արժանացել այդ պատվին, բնականաբար, իր հետ պետք է հաճախ տեսնվեմ։ Կանայք սովորաբար լավ ընկեր չեն լինում, բայց նա բացառություն է։ Այնքան մտերիմ ենք, որ կարելի է ասել, նա իմ ընտանիքի մարդն է»,- BlogNews.am-ին ասաց Ռիչարդը։
Ագնեսան էլ նշեց, որ ինքն ու Ռիչարդն ընկերներ ենք դեռևս 2004 թվականից մինչև հիմա։ «Իր բոլոր ընկերուհիների ժամանակ էլ մեզ հաճախ տեսնում էին իրար հետ, բա ինչո՞ւ այն ժամանակ հարցեր չէին առաջանում,- ասաց դերասանուհին և հավելեց,-մենք շատ լավ, հիանալի ընկերներ ենք, և հուսով եմ՝ մեր ընկերությունը կշարունակվի մինչև մեր կյանքի վերջ։ Կարելի է ասել՝ արյունակից չենք, բայց հարազատից ավելի հարազատներ ենք»։
Ամալյա Հովհաննիսյան