1. Ընդհանրապես ես հաղթող եմ:
2. Երբ ես մեծանում էի, ես հայր չունեի, ես ունեի միայն հոր մասին պատկերացումներ, որը իմ գլխի մեջ էր:
3. Ես հաճախ եմ լսել քննադատներից, որ ես վատ եմ խաղում: իսկ ինչ պետք է անեմ ես նրանց կարծիքով?
4. Կար ժամանակ, որ ես ուզում էի գնալ դերասանական դպրոց: Այդ ժամանակ ես եկա տուն և սկսեցի հաշվել փողերս, բայց դրանք չէին բավականացնում: Եվ այդ ժամանակ ես որոշեցի, որ ոչ մի դպրոց էլ չեմ գնում:
5. Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում: Բայց ես երբեք թիկնապահներ չեմ ունեցել: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել: Երևի դրա պատճառը կինոներում խաղացած իմ կերպարն է: Քանի որ ես երբեք չեմ խաղացել այնպիսի դեր, որը փնտրում է տհաճություններ, այլ խաղացել եմ այնպիսի դեր, որը ի վիճակի է հաղթահարել այդ տհաճությունները:
6. Մարդկանց մեծամասնությունը հանձնվում են վայրկյաններ առաջ այն բանից, որին նրանք ձգտել են և որը թվացել է անհասանելի և անիրականանալի: Չի կարելի այդպես վարվել, քանի որ երբեք չես կարող ասել, թե ամենավերջում քեզ ինչ փորձություն է սպասվում:
7. Ինձ դուր է գալիս, որ ես երեխաների վրա դրական տպավորություն եմ գործում:
8. Եթե ուզում ես կյանքում ինչ-որ բանի հասնել, չի կարելի նստել ու սպասել, թե երբ դա կպատահի: Պետք է ինչ-որ բան անել: Իմ կյանքի փորձը հուշում է, որ եթե ձեռքերդ ծալած նստես, ոչինչ էլ չես ունենա:
9. Կարելի է սկսել որտեղից ու ինչից ասես: Ինձանից օրինակ վերցրեք: Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում, ես հայր չեմ ունեցել: Բայց աշխատանք, աշխատանք, աշխատանք, կորուստ, կորուստ, կորուստ- եվ ահա ես ձեր առջևում եմ`հաջողակ մարդ, ով սեղմել է Բրյուս Լիի ձեռքը:
10. Ես շատ եմ հպարտանում իմ գրական փորձերով:
11. Ես ծայրաստիճան հավատացյալ եմ: Դժվար է չհավատալ Աստծուն:
12. Ինձ թվում է, Աստված համակրում է ինձ:
13. Ես հետաքրքիր բան եմ նկատել: Եթե դուք օգնում եք ինչ-որ մեկին, ապա ինչ-որ մեկը մի օր անպայման ձեզ կօգնի:
14. Փողերը երջանկություն չեն ապահովում: Դրանք միայն գլխացավ են ապահովում:
15. Իմ կյանքը շատ արագ է անցել: 15 տարի ես սովորել եմ, 15 տարի ես կռվել եմ: Հիմա ես կարատե եմ դասավանդում եվ հույս ունեմ, որ առջևում դեռ այդքան ժամանակ էլ ունեմ:
16. Մեզանից յուրաքանչյուրը կունենա մի առավոտ, որը չի տեսնի:
17. Կյանքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Այսօր դու լավագույնն ես, իսկ վաղը քեզ չեն էլ հիշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել