643557db5c2eb4193327fd34d9348862Lorinews.am-ը գրում է.

Րոպեներ առաջ պայթյուն է որոտացել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի տեղեկություններով՝ «տաքսիներ» կոչվող թաղամասում ուժեղ պայթյուն է որոտացել: Քաղաքացիներն ու տարածքում գտնվող ոստիկաններն անմիջապես ահազանգել են ԱԻՆ 911 ծառայություն:

Պայթյունից հետո ավտոտնակներից մեկից ծուխ է դուրս եկել, ավտոտնակի տերը անմիջապես բացել է դարպասներն ու հարևան բնակիչների հետ մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կարողացել են մարել ավտոտնակում կայանված Գազ 3110 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում բռնկված հրդեհը:

Ականատեսների պատմելով՝ պայթյունի ձայնն այնքան ուժգին է եղել, որ շատերին թվացել է, թե մեքենայի գազաբալոն է պայթել կամ էլ բնակարան: Բարեբախտաբար տուժածեր չկան: Մեզ հասած տեղեկություններով՝ միայն վարորդն է թեթև վնասվածքներ ստացել՝ հրդեհը մարելու ժամանակ, սակայն մեքենան բավականաչափ վնասվել է:

http://i6.imageban.ru/out/2015/03/16/6c92fbf79789e51b2d0453237dc569d0.jpg

http://i4.imageban.ru/out/2015/03/16/a276707ebe521b0d20fcaf66cf141980.jpg

http://i1.imageban.ru/out/2015/03/16/b6f721a8cc0a3558f3b728515d3c52bb.jpg

http://i1.imageban.ru/out/2015/03/16/643557db5c2eb4193327fd34d9348862.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել