WP_20150304_031[1]Ծանոթացե՛ք: Նա էրիկն է: 11 տարեկան: Շատերը երևի արդեն ճանաչում են նրան:

Կարծում եմ՝ երբ նա մեծանա, դառնալու է մեխանիկ. ամբողջ օրը խաղում է մեքենաներով: Բայց հիմնականում խաղում է իր հին մեքենայով, որից ոչ մի կերպ չի հրաժարվում՝ նույնիսկ մի քանի նոր մեքենաներ ունենալուց հետո: Չնայած նա բջջային հեռախոսներ էլ է շատ սիրում… Ժամանակը ցույց կտա: Բայց ինչ էլ որոշի դառնալ Էրիկը, վստահ եմ, որ լավ մարդ է դառնալու. նրա բարի աչքերից է դա երևում:

Ես նաև վստահ եմ, որ Էրիկը լինելու է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր կունենան իր կարիքը, ինչպես որ հիմա են շատ մարդիկ Էրիկի կողքին: Շնորհիվ այդ մարդկանց՝ Էրիկի բուժման համար հարկավոր գումարի զգալի մասը հավաքվել է: Մի քիչ էլ գթասրտություն ու ուշադրություն, և Էրիկի բուժումը կդառնա ժամանակի խնդիր: Վստահ եմ, որ շուտով մեր մոլորակի վրա կավելանա ևս մի առողջ ու խելացի բալիկ:

Առողջությու՛ն քեզ, փոքրիկ:

Հ.Գ. Ցանկացած հարցով կարող եք կապվել Էրիկի մայրիկի (+37455906019) կամ ինձ (gohar.ghalachyan@gmail.com) հետ:

Հնարավոր է նաև բանկային փոխանցում Յունիբանկ ՓԲԸ  հետևյալ հաշվեհամարներին.
24100278629100 AMD
24100278629102 EUR SWIFT UNIJAM22
24100278629101 USD SWIFT UNIJAM22

Ստացող՝ մայրը՝ Կարինե Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել