Պատմության մեջ Հայի դավաճանությունն ավելի մեծ փոթորիկների առաջ է կանգնեցրել Հայաստանը, քան՝ դրսից եկած թշնամին, զուր չէ ասված, եղբորդ հարվածը ցավոտ է, որևհետև այն թիկունքից է և անսպասելի, ողողված պղծությամբ:

Ահա երկու տող Հայոց համար այդ փոթորկաբեր դավաճանություններից մեկին մասին.

1908 թ. մարտի 15(որոշ տվյալներով 10 ) ին Վան քաղաքում կրակոցներ հնչեց:
ՀՅԴ անդմաներից մեկը դավաճանել էր սրբազան ուխտը: Դավաճանը Դավիթ անունով մի Հայ էր, ով իշխանություններին հայտնել էր մեծաքանակ զենք զինամթերքի պաշարների տեղը, նրա վրա կրակել էր մեկ այլ դաշնակացական, 18 տարեկան, ում անունը հայտնի չէ:Նա մոտեցել է Դավիթին, ով այդ ժամանակ զբոսնելիս է եղել և դիմահար կրակել նրա վրա, վերջինս արյունաշաղաղ ընկել է սալահատակին, այլևս անզոր լինելով շարժվել:

Ինչպես հայտնի է՝ այդ ժամանակ արդեն իշխանության եկած երիտթուրքերը անդավաճան մնալով իրենց ՙՙմեծ հայրիկի՚՚ որդեգրած քաղաքականությանը, պատճառ էին փնտրում Հայերին կոտորածի ենթարկելու համար:
Եվ այդ դեպքը եղավ պատճառներից մեկը, տեսարանին ներկա մուսուլմանները, որոնց մեջ եղել են նաև մի քանի ոստիկանության սպաներ, որոնք վերը նշված Դավիթի ու քաղաքական իշխանությունների ագիտացիային հետևանքով թշնաաբար էին տրամադրված հայերի հանդեպ, ՙՙչարագործ՚՚ ին հետապնդելուց և անհաջողության մատնվելուց հետո, հարձակվել են տարածքում գտնվող անմեղ հայերի վրա ու սկսել աջուձախ ջարդի ենթարկել ,ջարդի արդյունքում սպանվել են մեծ թվով հայեր:
Ծագած ջարդը, որը տեղական իշխանություններն անվանեցին ընդհամենը՝ ՙՙհուզումներ՚՚, հաջողվել է դադարեցնել միայն շնորհիվ ռուսական, ֆրանսիական և անգլիական փոխհյուպատոսների եռանդուն գործողությունների:

Ըստ հավաստի տվյալների հիշյալ ջարդի ժամանակ սպանվել է 42 հայ, 6 ծանր վիրավոր, 29 հոգի էլ անհայտ կորել են:

Ստացվեց հետյևալը. դավաճանություն, վրեժ, անմեղ հայերի սպանություններ և ահաբեկված հայեր , և ամենացավալին, բռնագրավվեց մեծ քանակությամբ զենք, որ հետո հազարավոր հայերի համար փրկություն էր լինելու, և այսքանը մի հայի պատճառով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել