Ֆանտաստիկ բան է էս նոր սոցցանցը։

Գրանցվել էի հինգշաբթի իրիկուն ու բան չէի արել, երեկ գիշեր՝ 12-ից հետո (այսինքն՝ արդեն այսօր) ակտիվ էի, մի ժամ առաջ բանկումս ցույց տվեց $0.02։ Ես գիտեի՝ 24 ժամը մեկ է թարմացնում, բայց աչքիս ավելի արագ է թարմացնում։ Չգիտեմ՝ թե հենց կոնկրետ ինչի համար է էդ գումարը, բայց գիտեմ, որ եթե ոչ թե 60, այլ 600 ընկեր ունենամ ու ավելի օրիգինալ բովանդակություն ստեղծեմ, 0․02-ի փոխարեն ավելի շատ փող կլինի հաստատ։ Այսպիսով՝

1․ Էս նոր սոցցանցում գրանցվում եք միայն հրավերով՝ բացելով իմ էս ստատուսի ներքևի լինքը (կստացվի, որ ես եմ ձեզ հրավիրողը)։

2․ Verify եք անում ձեր ըքաունթը ձեր մեյլի Social network բաժնում եկած նամակի միջոցով

3․ Անում եք այն, ինչ անում եք ֆեյսբուքում՝ գրառումներ, նկարներ, քոմենթներ, շեյրներ և այլն, որոնց համար էլ հենց գումարներ են նստում ձեր հաշվին (բայց ինչ-որ սահմաններ կան, բնականաբար)

4․ Մի կարծեք, թե էդ կայքով կարելի է հարստանալ, պարզապես էն, ինչ ֆեյսբուքում ենք անում, ու դա ժամանակի վատնում է հիմնականում՝ այնտեղ անելով փոխհատուցում գոնե կստանանք

5․ Կարող եք ստանալ միայն $100-ներով գումարներ, այսինքն՝ առաջին գումարը պետք է լինի առնվազն 100$։ Գումարը կփոխանցեն ձեր բանկային հաշվին (կամ կուղարկեն փոստով, թեև չեմ կարծում, թե Հայաստանում էս ծառայությունը աշխատի) այն բանից հետո, երբ համապատասխան տեղում կգրեք հաշվի համարը։

Որպես ինովացիա՝ սա լրիվ իրագործելի բան է, քանի որ գովազդներից սոցցանցերն իսկապես հսկայական փողեր են աշխատում, ու իսկապես հնարավոր է այդ գումարների մի մասը վերադարձնել օգտատերերին՝ միաժամանակ շահույթ ունենալով։ Վստահ եմ՝ ֆեյսբուքի դիրքերն էականորեն կթուլանան, և որպեսզի շուկայից դուրս չթռնի, կարող է ինքն էլ սկսի վճարել ակտիվ օգտատերերին։

Կից հղումն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել