11062035_699153123527764_2003128296592883102_n

Որքա՜ն տպավորիչ են Արման Երանոսյանի, Մերի Թելունցի նախաձեռնությամբ «Տնտեսական միամսյակի»՝ մեկը մյուսին հաջորդող հավաքները: Հավաքներ եմ ասել՝ որպես ուսումնական պարապմունքի հեղինակային ձևեր, երբ տարատարիք սովորողները՝ սկսած 6-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան ու քոլեջ, կարողանում են իրենց ազատ ընտրությամբ, իրենց հարմար ժամանակացույցով ու տեղում ուսումնական-անձնային կյանքի հետաքրքրությունն ագահ բավարարել… Եվ ի՜նչ արդիական են և՛ թեմաները (բովանդակությունը), և՛ ներկայացման կերպը. երիտասարդ, հմայիչ, բարձրակարգ մասնագետներ՝ մեդիայի ու ռիթմի, լսարանի ակտիվ մշտական ռեժիմի պայմաններում: Ինձ համար հեշտ է այսպիսի միջավայրում. ես ներառված եմ լիարժեք՝ որպես անհատ մասնակից. և՛ հետաքրքիր է, և՛ ես իմ ակտիվությամբ կարող եմ փոխանցել, առաջարկել, զարգացնել…

Հաջորդ շաբաթ՝ մարտի 16-ից մեկնարկում է հասարակագիտական ստուգատեսը… Արդեն 10-րդ անգամ անցկացվող «Տիգրան Հայրապետյան» օրեր են կրթահամալիրում: Օրերն էլ մտան՝ որպես հեղինակային կազմակերպման ձև, ստուգատեսի, ուսումնական ճամբարի, ստեղծագործական հավաքի, ընդհանուր պարապմունք-համերգի, արտագնա ուսումնական մեկօրյա ու բազմօրյա ճամփորդության, ամենօրյա 15 րոպեանոց դպրոցական պարապմունքների տեսքով… Հեղինակային ծրագիրն առանց ուսուցման կազմակերպման ձևերի այս բազմազանության՝ ուսումնական ու արտաուսումնական սահմանի ջնջմամբ, ընդհանուր ու մասնավոր բաղկացուցիչների ներդաշնակեցմամբ-համամասնությամբ, սովորողի-ուսուցչի ուսուցման ընտրության հետևողական հարգմամբ, չէր լինի այսօր իր, իմ համոզմամբ, վերելքի՝ սիրում եմ կրկնել, իր «հազարի» շրջանում…

Խնդրեմ, ի՜նչ սովորելու-իմանալու նախաձեռնողական-փոխօգնության ինտենսիվ մղումներ են առաջացրել Չարենցյան օր-պարատուն համերգը, մարտի 25-ից՝ Թբիլիսյան կրթամշակութային քառօրյա նախագիծ-ճամփորդությունը… Երեկ, ուշ երեկոյան, վերջին շտկումներն էին արվում՝ կենտրոնական ընթերցարանի վերակառուցված միջավայրում… Ինչպիսի՜ անհատական ու խմբային ջանքերի համախմբում է, որքա՜ն կարճ ժամկետում խելամիտ լուծումներ են գտնվում, տեսնո՞ւմ եք…  Թվում էր՝ դրանք այս ամսվա, այս կիսամյակի խնդիրներ չէին, իսկ «Սեբաստացիներ» երգչախումբն ունեցավ նաև իր պատշաճ հագուստը… Սարգիս Արզումանյանն էլ, որ ընդամենը մի քանի օր է, ինչ դերասանական վարպետություն ու ռեժիսուրա է դասավանդում Գեղարվեստի ավագ դպրոցում, կարողանում է իր սաների հետ նշանավորել Չարենցի ծննդյան օրը փոքր, բայց տպավորիչ ելույթով Մեդիադահլիճ-փոքր թատրոնում, որ այսօր էլ ներկայացավ որպես գրական թատրոնի հարմար միջավայր… Իսկ դուք՝ սովորող, ուսուցիչ և պարզապես սեբաստացիներ, պիտի կարողանաք «Տիգրան Հայրապետյան» անվանակարգի պահանջներին համապատասխան ՝ մրցանակի թեկնածու առաջադրել մինչև երկուշաբթի։  Մարտի 18-ին արդեն՝ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, հրապարակային կհանձնենք մրցանակը՝

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել