Վերջին շրջանում նորաձև է դարձել դիմահարդարում անել երգչուհի Սյուզի Մելիքյանի մոտ, անկախ այն հանգամանքից, որ շատերը քննադատում են նրան՝ նույնաոճ դիմահարդարումների համար։

Որոշեցինք պարզել, թե որքան արժե «make-up by Syuzi Meliqyan» մակագրությամբ նկար հրապարակելու հնարավորությունը։) Պարզվում է՝ Սյուզիի մոտ ոչ այնքան «աստղային» գներ են գործում։ Երգչուհին գնացուցակը կազմել է միջին գներով։ Առօրյա դիմահարդարումն արժե 10.000 դրամ, երեկոյանը՝ 10.000-17.000 դրամ (կախված թարթիչներից), իսկ հարսանեկանը՝ 20.000-30.000 դրամ։

Չնայած հնչող քննադատություններին, որ Սյուզին, դեռ «make-up» անել նորմալ չսովորած, գործի է անցել, երգչուհին որոշել է դասավանդել սկսնակներին։ Այժմ նա խումբ է հավաքում։ Սյուզի Մելիքյանից դիմահարդարման գաղտնիքները սովորելն արժենալու են 150.000 դրամ։ Դասընթացը տևելու է մեկուկես ամիս՝ շաբաթը 3 անգամ պարբերականությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել