Ըստ էության, ՀՀ որոշ նախարարությունների «հաջողությունները» Կառավարության նիստերի ընթացքում քննարկվում և դիտվում են որպես նախադեպային մոդելներ: Ասենք սենց.

Սրանից մի երկու տարի առաջ, երբ քննարկվում էր մեքենաների տեխզննման կտրոնները վաճառելու մեխանիզմները, ի վերջո որոշում կայացվեց, որ վարորդները պետք է ԳՆԵՆ տեխզննման կտրոնը, իսկ տեխզննման գործընթացի իրականացումը մնում է վարորդների հայեցողությանը:

Այսօր այս ՄՈԴԵԼԸ մեծ տարածում է գտել հատկապես դպրոցներում: Չեմ հստակեցնի, թե որ դպրոցը, քանի որ երևույթը համատարած է, բայց, այնուամենայնիվ, կնշեմ, որ խոսքս ԱՎԱԳ դպրոցների մասին է: Խոսքը վերաբերում է դպրոցներում թատրոնների տոմսերի ստիպողական իրացմանը։
Ուսուցիչները թատրոնի տոմսեր են բերում, որոնք պարտադրված կարգով իրացվում են աշակերտների միջոցներով: Հիմքում դնելով վերոնշյալ ՄՈԴԵԼ-ը՝ պիտի առնես, կգնաս, թե չես գնա՝ քո գործն ա: Նույնիսկ հաշվի չի առնվում, որ աշակերտների մեծ մասը պատրաստվում է ընդունելության քննություններին, և նրանց մասնակցությունը ժամանցային որևէ ծրագրի պարզապես հնարավոր չէ:
Սակայն սա դեռ վերջը չէ, ամենազավեշտալին դեռ առջևում է.

Վերոնշյալ ՄՈԴԵԼԸ աստիճանաբար «կատարելագործվում» է և հասել է իր գագաթնակետին (իմ կարծիքով, քանի որ նույնիսկ երևակայությունս ավելին չի ձգում). արդեն ուսուցիչները (հատկապես ավարտական դասարաններում) պարտադրում են, որպեսզի աշակերտները գումարները հավաքեն առանց տոմսերի, և գումարները հավաքագրելուց հետո տոմսերը չեն տրամադրվում: Իսկ «ԱՄԲԱՐՏԱՎԱՆ» աշակերտների հարցերին էլ պատասխանում՝ մեկ ա, չեք գնալու, տոմսն ուզում եք, որ ի՞նչ անեք:

(c) Դպրոցը՝ «տո՞ւն», ուսուցչուհին՝ «մա՞յր»... բլին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել