Փաստորեն, Պուտինին փնտրում են հայերը, ուկրաինացիները, եվրոպացիները, ամերիկացիները, բայց ոչ ռուսները՝ մի քանի բացառությունները հանած: Ու հենց այդ բացառությունների շնորհիվ նրա հանրային աջակցությունը նախորդ տարվա 85 տոկոսի փոխարեն հասել է 88-ի: Երևի ինքն էլ գիտի դրա մասին: Դրա համար երկարացնում է ասպարեզում հայտնվելու պահը, ինչքան երկարի, այնքան կբարձրանա: Սա իհարկե յուրահատուկ նվեր է իրեն՝ կամա թե ակամա չսիրողների կողմից: Գոնե հասկանո՞ւմ եք, որ նրա իշխանությունը հենց այդ աջակցության շնորհիվ կա, և հետո երբ դուրս գա, ժամերով խոսի, նույն հարցերին նույն պատասխանը տա, ի՞նչ եք անելու: Վերջապես ձեր դարդով ապրեք, Պուտինը չկա, Պուտինն իսլամ է ընդունել... Հետո համբերություն լինի, ընկնես բոլոր նման տիպի լուրերի հեղինակների ու կանխակալ տարածողների հետևից ու պատասխան պահանջես, արագ բոլորը հալածյալի կարգավիճակ են ուզելու և նույնիսկ բողոքելու են, թե ազատ խոսքը ճնշվում է: Ի գիտություն. ձեր սիրած եվրոպաններում նման դեպքերի համար օրենսդրությունն ավելի խիստ է: Կարծես որ Պուտինը չլինի, իրենց երկրում լրիվ տեղն է ընկնելու, կամ որ Պուտինը չլինի, ուրիշ Պուտին չի լինելու: Հավատացեք՝ լինելու է գուցե ավելի՞ վատը: Տնաշեններ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել