ԻԻՀ միջուկային հիմնախնդիրը չկարգավորված՝ Թեհրանի հետ բանակցող երկրները խորհրդակցություն են հրավիրել, որի նպատակն է հիշյալ հիմնահարցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացվելիք համապատասխան բանաձևի նախապատրաստումը: Եթե ապագայում հնարավոր լինի լուծել միջուկային հիմնախնդիրը, ապա բանաձևը պետք է չեղյալ ճանաչի ԻԻՀ նկատմամբ գործող պատժամիջոցները:

Ժամանակից առաջ անցած վերոնշյալ զարգացումները կարող են հիմնված լինել այն տրամանաբնության վրա, համաձայն որի՝ կան որոշ ուժեր, որոնք փորձում են ԻԻՀ միջուկային հիմնախնդրի կարգավորումը վերածել անբեկանելի իրողության՝ պատժամիջոցների վերացման հարցը վաղօրոք տեղափոխելով ՄԱԿ-ի ԱԽ: Ըստ այդմ՝ կարելի է նկատել, որ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասնակիցները պայմանականորեն բաժանվել են երկու ճամբարի՝ հիմնահարցի լուծմանը կողմ և դեմ ուժերի:

Ընդ որում, ԻԻՀ միջուկային հիմնահարցը լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել նաև որոշ երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, իշխող վարչակարգի և հասարակական-քաղաքական ազդեցիկ շրջանակների միջև: Հանգամանք, որը նույնպես, հավանաբար, դրդել է հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ ուժերին դիմել շտապողական գործողությունների:

Մյուս կողմից, չի բացառվում, որ խորհրդակցություն հրավիրելը և պատժամիջոցների վերացման հարցը քննարկելը հետապնդում է սոսկ ցուցադրական նպատակներ՝ ի պատասխան այն քննադատությունների, որ ԻԻՀ միջուկային հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Իրանի հետ բանակցող կողմերն «անլուրջ» են տրամադրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել