Կանացի ու գրավիչ լինելու մասին երազում են բոլոր աղջիկները, սակայն «ճիշտ քայլեր» անելու համար երբեմն պակասում է տղամարդկանց օբյեկտիվ կարծիքը: BlogNews.am-ը սկսում է նոր շարք, որի շրջանակներում գրավիչ հայտնի տղամարդկանցից կհետաքրքրվենք, թե որո՞նք են կանացիության 7 չափանիշները:
Դերասան Սարգիս Գրիգորյանը նշեց, որ կինն առաջին հերթին իրեն գրավում է հագուկապով, կեցվածքով ու պահելաձևով, որոնք արտահայտում են նրա ճաշակը: Սարգսի՝ կանանց ներկայացված պահանջները, սակայն, ավելի շատ վերաբերում էին կնոջ ներքինին, որն իր դրսևորումն է ունենում արտաքին տեսքում:
Ահա և դերասանի ներկայացրած չափանիշները.
Կինը պետք է հեզ լինի՝ իր չափերի մեջ և չձգտի նմանվել տղամարդու, որովհետև այդ ժամանակ նա դառնում է ոչ թե կին, այլ տղամարդանման կնիկ:
Խելացիությունը ևս կարևոր չափանիշ է. դատարկ կնոջ հետ շփումն անհետաքրքիր է:
Կնոջ Քաղաքավարությունը, դաստիարակությունը շատ բան են պատմում նրա մասին։ Կինը պետք է իրեն պահել իմանա շրջապատում և ամուսնու կողքին:
Լաչառ կանանց (նաև՝ տղամարդկանց) ատում եմ:
Կարևորում եմ պունկտուալությունը: Կինը պետք է իր խոսքի տերը լինի և կամային:
Բարությունը, նվիրվածությունն իր ընտանիքին ևս գեղեցկացնում է կնոջը:
Իհարկե, նաև ճաշակն եմ շատ կարևորում: Կարծում եմ՝ եթե նախորդ հատկանիշները լինեն, ճաշակն էլ կլինի: Կինը պետք է այնպես հագնվի, որ իրեն նայեն ոչ թե որովհետև գռեհիկ է, այլ որովհետև գեղեցիկ է:
Վերջում Սարգիսը նշեց, որ Բոլոր կանայք պետք է երջանիկ լինեն, քանի որ կին լինելուց բացի նրանք ապագա մայրեր են: Թող յուրաքանչյուր կին լինի իրեն համապատասխան տղամարդու կողքին:
Կանայք ոչ մի դեպքում չպետք է փորձեն «իրենցով անել» տղամարդկանց: «Ինչքան ազատ թողնեն տղամարդուն, այնքան տղամարդն իրենցը կլինի»,- ասաց դերասանն ու երջանկություն մաղթեց կանանց, ովքեր կին լինելուց բացի նաև մայր են (կամ մի օր դառնալու են) և արժանի են լինելու իրենց համապատասխան տղամարդու կողքին:
Ամալյա Հովհաննիսյան