Շնորհավորում եմ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին նրանց մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի լույս ընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների եւ իրադարձությունների մնայուն տարեգրություն:
Մեր լրագրողների պրոֆեսիոնալ գործունեության եւ նրանց անկաշկանդ աշխատանքի համար սահմանադրորեն ստեղծված հնարավորությունների շնորհիվ այսօր հայկական մամուլը վստահորեն է իրականացնում իր առաքելությունը՝ դառնալով հասարակական տրամադրությունների արտահայտման ազատ ամբիոն եւ տեղեկատվության լիարժեք աղբյուր:
Համոզված եմ, որ մեր պետության զարգացմանը եւ քաղաքացիական հասարակության կայացմանը համընթաց, որոնք անհնար են առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության, տեղեկատվական դաշտն ավելի ընդգրկուն կդառնա, իսկ լրագրողներն ավելի կատարյալ կլինեն իրենց մասնագիտական աշխատանքում:
Եւս մեկ անգամ շնորհավորելով բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին՝ մաղթում եմ հաջողություն, հաստատակամություն, բարեկեցություն եւ լավատեսություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել