Այո, բոլոր մարդիկ անհատականություն են, յուրօրինակ են, և անհնար է աշխարհում երկու՝ բացարձակապես միանման մարդկանց գտնել։ Ինչո՞ւ... Քանի որ մենք բոլորս էլ մարդ ենք։
1. Առաջին և ամենատարածված երևույթը, որ անում են բոլոր-բոլորը, ստելն է։ Բոլորը ստում են։ Սիրելի մարդը կյանքում գոնե մի անգամ գոնե մի մանրուքում ստել է։ Եթե հանդիպես այնպիսի մարդու, ով հավատացնում է քեզ, որ երբեք չի ստել, հավատա, նա տվյալ պահին, աչքերիդ նայելով, ստում է։
2. Այս տեղը տալիս ենք եղունգներին։ Կզարմանաս, բայց մանկական այս անդուր երևույթը՝ եղունգներ կրծելը, անում են կամ էլ արել են բոլորը։ Հետևաբար, եթե որևէ մեկը քեզ եղունգներդ կրծելու համար դիտողություն անի, ապա ասա, որ նա էլ «բարի պտուղ» չէ։
3. Ծխախոտ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդեն XXI դարում համարյա ամեն մեկը կյանքում գոնե մի անգամ փորձել է այս «մահաբեր ձողը»։ Եթե դու կյանքում չես ծխել, այնուամենայնիվ, շնչել ես ծուխը։
4 Գռեհկաբանություն։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում արտաբերում է ամենաքիչը 200 վիրավորական բառ։
5. Մաստակ։ Մաստակը գոյություն ունի ավելի քան հարյուր տարի։ Աշխարհն օրական ծամում է 100 տոննա մաստակ։ Ամեն մեկը, գոնե 15 տարեկան հասակում, ծամել է քաղցր մաստակ։ Մեգապոլիսներում հատակին ընկած է մոտ 50.000 մաստակ։
6. Թեյ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թեյի ստեղծման ժամանակից ի վեր (XIXդ.) յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացում գոնե մեկ անգամ թեյ է ըմպել։
7. Պար։ Յուրաքանչյուր մարդ, նույնիսկ ամենակոպիտը և անմարդկայինը, կյանքում գոնե մի անգամ փորձել է պարել...