Ռուսական սերիալները սովորաբար իրավական խորհրդատուներ են ունենում, եթե այն դետեկտիվի տարրեր է պարունակում: Սակայն «Հարազատ թշնամի» հայկական բազմաչարչար սերիալում, ամենայն հավանականությամբ, այդ հաստիքը չի եղել: Այս եզրակացության կարելի է գալ՝ տեսնելով, թե ինչպես է ժամանակ առ ժամանակ ոստիկանապետի որդին հոխորտում կնոջ վրա, թե «էրեխուն ձեռիցդ կառնեմ»: Ու, չնայած այս առթիվ մայրը նրան դիտողություն արեց, որ դատարանը երեխան մորն է հատկացնում (դա էլ այն բանից հետո, երբ համացանցում այդ առթիվ դիտողություն հայտնվեց), սակայն անգամ վերջին սերիալներում Սպո կոչեցյալը համառորեն շարունակում է կնոջն ահաբեկել, նա էլ սարսափահար լալիս է այն մտքից, որ երեխային կարող են զրկել իրենից: Ու գիտե՞ք, սա ոնց որ կանանց իրավունքների դեմ հակաքարոզչություն լինի. տեսեք հա՜, կնանիք, ձեզ խելոք պահեք, թե չէ ամուսիններիդ էրեխեն ձեռներիցդ կառնեն: Տո խելոքներ, եթե երեխայի մայրն անբարոյական կամ հարբեցող չէ, էդ ո՞նց եք ձեռքից առնելու: Ու էնպես էլ հանգիստ է ասում մեծ բռնակալը՝ «Էրեխուս կառնեմ, կեթամ երկրից», կարծես խոսքն ինչ-որ ապրանքի է վերաբերվում: Հետո էլ զարմանում են, որ մեր երկրում կանանց նկատմամբ բռնություններն ավելանում են. բա ի՞նչ եք ուզում, ֆիլմերում անընդհատ դա են քարոզում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել