84423537avuolumusulՀայաստանը տարածաշրջանի նախագծերում կընդգրկվի միայն այն դեպքում, եթե դուրս գա «ադրբեջանական գրավված տարածքներից»: Նման տեսակետ հերթական անգամ արտահայտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Թուրք նախարարի խոսքով՝ Հայաստանը պետք է խոստովանի իր մեղքը և դրության անելանելիությունը: «Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում են տարածաշրջանի զարգացման և բարգավաճման համար, սակայն Հայաստանը շարունակում է մնալ այդ նախագծերից դուրս»,- ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ եթե Հայաստանը հետ քաշվի իր «ագրեսիվ դիրքերից և ազատի ադրբեջանական գրավված տարածքները, ապա մենք պատրաստ ենք այդ երկիրը տեսնել համատեղ նախագծերում»:

Այս մասին գրում է Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել