Բա որ չեն ասում՝ «բա ո՞ւր են Ծառուկյանի բազմահազար ընտրողները»: Հետաքրքիր է, էդ ի՞նչ կարող էին անել, որ չեն անում, ի՞նչ է, Ծառուկյանին բռնել են, մնում է գնան բղավեն՝ «Ազատություն Յուրի Դետոչկինի՞ն»: Մարդն ասաց, որ հիմա նպատակահարմար չի գտնում քաղաքականությամբ զբաղվելը, գնան օձիքից բռնեն, ասեն՝ զբաղվի՞: Հետո չմոռանանք, որ ԲՀԿ-ն իշխանական թևի կուսակցություն էր. սկզբում, ու իշխանության «դաբրոյով» էլ անդամագրվել էին գյուղապետերից ու քաղաքապետերից մի քանիսը, որոնց թիկունքին էլ ընտրազանգված կար: Ու հիմա եթե ԲՀԿ-ն արդեն իշխանական չէ, էլ էդ մարդիկ այնտեղ մնան ի՞նչ անեն կամ ո՞ւմ համար մնան, որ մի հատ էլ մեղադրում են, թե «դավաճանեցին». առաջնորդը գնացել է, հեռացել է կուսակցությունից, էդ մարդիկ հանուն նրա էին անդամագրվել, բնականաբար, պետք է դուրս գային: Բայց այ, ժողովուրդը հերթական հիասթափությունն ապրեց՝ հերթական կուսակցության քայքայումը տեսնելով: Ժողովուրդը հույսեր էր կապում այդ կուսակցության հետ, ու դա գաղտնիք չէ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/741621272602304?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել