heart_palpitationsԱյս տարվա հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որն ուղղված է սուր, ծանր ինֆարկտի ախտորոշման դեպքերում ոչ դեղապատ մեկ ստենդի տեղադրումով մարդկանց կյանքը փրկելուն: Ծրագրի իրականացման նպատակով անցած տարվա դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարությունը փոխմբռնման հուշագիր կնքեց սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 (Նորք Մարաշ, Էրեբունի, Մալաթիա, Հերացիե թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների հետ:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի որակը և արդյունավետությունը գնահատելու նպատակով իրականացվում է մշտադիտարկում։  

Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում 2015թ. հունվար-փետրվար ամիսներին բուժօգնություն է ստացել 270 քաղաքացի, որից 116-ը` հունվար ամսին իսկ, 154-ը՝ փետրվարին: Դիմելիության աճն, ըստ ՀՀ ԱՆ առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանի, վկայում է իրազեկվածության բարձրացման և ծրագրի, ինչպես նաև բուժհաստատությունների նկատմամբ վստահության աճի մասին: Ընդհանուր շահառուներից 255-ը ստենդավորվել են, իսկ 15-ի քաղաքացիների շրջանում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: 270 քաղաքացիներից 151-ը եղել են Երևանի, իսկ 119-ը՝ ՀՀ մարզերի բնակիչներ: Գերակշռող են եղել արական սեռի ներկայացուցիչները: Նրանցից միայն 60 են եղել կանայք:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել