7b9b1b1267defcec_480x270Հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացի տկն Թալին Էրգյունեշ Գազերը ցանկանում է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) կողմից առաջադրել իր պատգամավորական թեկնածությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարական ընտրություններում:

Թուրքական «gercekgundem.com» լրատվակայքի տեղեկատվությամբ` Թուրքիայի Սուրբ Հակոբ հիվանդանոցի` հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն և Պոլսո կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանի` հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գազերը համապատասխան դիմում է ներկայացրել ԺՀԿ: Կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ներկայացուցիչ 38-ամյա Գազերը, ով տիրապետում է հայերենին, իտալերենին և անգլերենին, որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու և ընտրվելու դեպքում կլինի ԺՀԿ-ի առաջին հայ պատգամավորը և Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամավորը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել