:(  ՀՀ միգրացիոն ծառայության տվյալներով՝ օգոստոս ամսին Հայաստանը լքել է 7039 մարդ,այս մասին ասել է ՀՀ միգրացիոն ծառայության վիճակագրության բաժնի աշխատակից Վահան Բախշեցյանը:
Ընդ որում՝ օգսոտոս ամսին ՀՀ է ժամանել 318 288 մարդ, մեկնել 325 327-ը: Համապատասխանաբար, օդային ճանապարհով ժամանածների և մեկնողների թվերն են՝ 102 483 և 115 040, երկաթուղիով ժամանածներիը և մեկնողներինը՝ 16168 և 13949, իսկ ցամաքային ճանապարհով ժամանածներինը և մեկնողներինը՝ 199637 և 196338:
Վահան Բախշեցյանի փոխանցմամբ՝ վերջին 8 ամսվա ընթացքում Սիրիայից 5775 մարդ մուտք է գործել Հայաստան, վերադարձել է 2730-ը:
Փաստորեն , ըստ վիճակագրության բաժնի տվյալների՝ 3045 սիրիահայ մնացել է Հայաստանում:
Աղբյուրը ՝iLur.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել