«Ֆուլ հաուսի» նոր հերոսը՝ Դավիթ Աղաջանյանը, հեռուստադիտողներին հայտնի է նաև որպես «Դժվար ապրուստի» Դեյվ։ Դավիթն առաջին մասնագիտությամբ իրավաբան է, սակայն տևական ժամանակ ներկայացել է նաև որպես մոդել։ Որոշ ժամանակով հեռուստատեսությունից հեռանալուց հետո նա կրկին էկրաններին է։ Իր խոսքով՝ հասկացել է, որ հեռուստատեսությունն առավել հարազատ է իրեն։
«Ֆուլ հաուսի» նոր հերոսի սիրտը զբաղված է մոտ 3 տարի։ 2012 թվականից նա ընկերություն է անում երգչուհի Աննա Դովլաթյանի հետ, ով ծնվել և մեծացել է Մոսկվայում։ Այժմ նա ապրում է Երևանում։ Դավթի և Աննայի միջև տարիքային տարբերությունը 2 տարի է. Աննան վերջերս բոլորեց 25 տարին, Դավիթը՝ 23-ը։
Նրանք բավականին ակտիվ են սոցցանցերում և հաճախ են միասին լուսանկարներ հրապարակում, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել