ՀՀ  ոստիկանության պետ՝ գնդապետ-լեյտենանտ 

                                                                                               պարոն Վլադիմիր Գասպարյանին 

ԴԻՄՈՒՄ 

Հարգելի ոստիկանապետ, ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել դեպի այն խարդախությունները, որոնք կատարվում են Ճանապարհային ոստիկանության և Security Dream ՍՊԸ միջև: Խոսքը վերաբերվում է Երևանի փողոցներում տեղադրված  արագաչափերին:

Խնդիրը կապված է ք.Երևան, Լենինգրադյան փողոցում (դեպի կենտրոն) տեղադրված արագաչափին, որը  մոտ 35 օր է չի ֆիքսում ոչ մի տեսակի արագության գերազանցում, քանի որ տեսանելի արկղի պարունակությունը (սարքավորում) բացակայում է: Միևնույն ժամանակ,  այդտեղ տեղադրված է արագության սահմանափակման  զգուշացման ցուցանակը:

Վերջինս կարելի է դիտարկել երկու տեսանկյունից. նախ կոպիտ խախտվում են վարորդի իրավունքները` ստեղծվում է խաբկանք, իբր փողոցը հսկվում է, այն ինչ տեղադրված է դատարկ արկղ և երկրորդը դա  բարոյական կողմն է: Փաստորեն ստացվում է, որ նշված արագաչափը տվյալ կետում չի գոհացնում ոմանց  սպասումները և այն տեղափոխվել է մի նոր փողոց, ուր ավելի շատ կխախտվի սահմանված արագության ռեժիմը (Սևան- Երևան) մայրուղի:

Խնդրում եմ Ձեր միջամտությունը տվյալ կոպիտ խախման վերաբերյալ:

Հ.Գ. Եթե արագաչափի սարքավուրումը անսարք վիճակում է, ապա զգուշացնող ցուցանակը պետք է հանվի այդ  ժամանակահատվածում:

Քաղաքացի                                                        Ս. Սարգսյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել