5-ամյա Հայկին շտապ 2-րդ խմբի ռեսուզ բացասական արյուն է հարկավոր (արյուն կարող են հանձնել նաև արյան այլ խումբ ունեցող անձինք, բժիշկները դրա փոխարեն 2-րդ խմբի ռեսուզ բացասական արյուն կտան երեխային): Բալիկը ներկա պահին գտնվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (Ներսիսյան 7): 
Եթե ցանկանում եք արյուն հանձնել, խնդրում եմ այցելել հիվանդանոց, մոտենալ բժիշկներին և նշել, որ ցանկանում եք Հայկի համար արյուն հանձնել: Դոնորներն արյուն հանձնելուց առաջ պետք է անոթի լինեն, ինչպես նաև՝ երբևէ դեղնախտով հիվանդացած չլինեն: Աղջկների քաշը պետք է լինի 50 կգ և ավելի, իսկ տղաներինը` 60 կգ և ավելի: 
Խնդրում եմ ձեզ հետ վերցրեք ձեր անձնագրերը:
Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 093558945 հեռ. երեխայի մորը` Սիրուշին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել