Հայկոն, Միհրան Ծառուկյանը, Մարտին Մկրտչյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Արամեն, Սարո Թովմասյանը, Արման Թովմասյանը, Ռազմիկ Ամյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Մարտ Բաբայանը, Սարգիս Ավետիսյանը, Համլետ Գևորգյանը, էֆոն և այլք Կրեմլի բեմում երեկ խոսել են Եվայի ցեղից, երգել ու շնորհավորել կանանց։
«Euromusic Entertainment»-ի կողմից կազմակերպված համերգը վարել են «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը և դերասաններ Գոռ Հակոբյանն ու Գրիգոր Դանիելյանն։
Կազմակերպիչները BlogNews.am-ին տրամադրել են համերգի ու հետնաբեմի առաջին լուսանկարներն ու մանրամասները։ «Ամեն բան շատ լավ անցավ։ Այս համերգը տարբերվում էր, քանի որ կանանց տոնի կապակցությամբ ելույթ ունեցան միայն տղամարդիկ։ Արդյունքում՝ ամեն բան շատ հանգիստ անցավ. ոչ ոք չէր գոռում՝ մազերս, «make-up»-ս, կոշիկս։) Շա՜տ հանգիստ էր»,- կեսկատակ ասաց «Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ Մենչը, Գոռն ու Գրիգորն ապահովել են համերգի հոումորային ընթացքը։ Խոսել են «Եվայի ցեղի» մասին։) Երգիչներն էլ նրանից հետ չեն մնացել ու իրենց կարծիքն են ասել «Եվայի ցեղի» մասին։ Իհարկե, նրանք չեն մոռացել նաև շնորհավորել բոլոր կանանց:
Համերգը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ, սակայն ժամկետներ նշել կազմակերպիչներն առայժմ դժվարացան։