Անկեղծ ասած՝ ես Լուսինեին շատ եմ սիրում թե որպես երգչուհի, թե որպես գեղեցկուհի ու անհամբեր սպասում էի այն գլուխգործոցին, որի մասին բազմիցս խոսվել էր մամուլում:

Եվ ահա այսօր տեսա այն, ինչի վրա ծախսվել է 50000 դոլար, ու հասկացա, որ շատ իզուր էի սպասել: Երգի մասին բան չեմ ասում, որովհետև 5 բալանոց գնահատման համակարգում այն հազիվ 0.5-ի ձգի` չհիշվող, ոչ հիթային, անկապ, ձեռքի հետ գռդոն արած բառերի շարան: Բայց այն շատ ավելի անկապ է դառնում, երբ նայում ես «գլուխգործոց» տեսահոլովակը: Սկիզբը մի քիչ հուսադրում է, որովհետև «Ջումանջի» ֆիլմի մոտիվներով տեսահոլովակը խոստանում է հետաքրքիր լինել.... ու վերջ, ու սկսվում է դաժան փորձությունների շարանը: Տաղանդավոր քլիպմեյքերը սկսում է տեսահոլովակի մեջ բառիս բուն իմաստով ճխտել բոլոր անդուր  ու անճաշակ ժամանակակից մանկական հերոսներին, որոնք անհետանում են նույնքան անտրամաբանական ու անհեթեթ, որքան որ հայտնվել են: Անհաջող կրակոցներ, ինքնաթիռներ, բիգուձիներով մամա, տժժացող հերոսներ, որոնց համազգեստները ոնց որ երեխաներին ծննդյան տոներին ուրախացնող մուլտ հերոսներից պրակատ վերցրած լինեն: Մի խոսքով` անիմաստ վատնած գումար, արդյունքում` կոշկակարի բուդկա հիշեցնող տեսահոլովակ:

Եթե նայում ես տեսահոլովակի տեխնիկական մասին, ապա երևում է, որ փող ծախսվել է, դե ոչ ասենք 50000, բայց մի 20000 կարելի էր ծախսել: Չնայած տեսահոլովակի մեջ անիմաստ լցրած տեխնիկական էֆեկտները կարելի է ներկայացնել ավելի թանկ, քան նրանց իրական ինքնարժեքն է:

Լավ, եթե ասենք, որ տեսահոլովակը նկարվել է մի 5 ամսում, ու ողջ աշխատակազմն օրական երեք անգամ կուշտ փորով հաց է կերել, ապա մի ձև կարելի է արդարացնել 50000-ը։

Բայց մի՞թե չէր կարելի մի հետաքրքիր սցենար գրել ու նորմալ երգի տակ դնել: Շռեկ, Շռեկի էշ, Սարդ-մարդ, տո էլ եսիմ ինչ զրթ ու զիբիլ:

Չէ ժողովուրդ. գրենք՝ չստացվեց: Այս տեմպերով հաստատ Լուսինեն կկորցնի իր երկրպագուներին: Ես Լուսինեի այս երգի կատարումը տեսել եմ համերգի ժամանակ և ասեմ, որ մի քանի անգամ հաճելի էր նրան տեսնել բեմի վրա, քան այս տեսահոլովակում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել